
Աստղերը՝ «Սենդի» փոթորիկի մասին

Russia Today-ն ուղիղ եթերում հեռարձակել է ամերիկացիներին ահուսարսափի մատնած փոթորիկը, որի պատճառով ամայացել է Նյու Յորքը: Տարհանվել է շուրջ 400.000 քաղաքացի: Փակվել է Նյու Յորքի Բորսան, ՄԱԿ-ի շտաբ-բնակարանը, դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը: «Սենդի» փոթորիկը ցնցել է աշխարհը: Ոչ ոք անտարբեր չկարողացավ անցել այդ փոթորկի կատարած ավերածության կողքով: Անգամ համաշխարհային աստղերն ու շոու-բիզնեսի ներկայացուցիչներն են իրենց համացանցյան էջերում գրառումներ կատարել այդ մասին:
Լինդսի Լոհանն իր էջում գրել է. «Ինչո՞ւ են բոլորը խուճապի մատնվել այդ փոթորկի պատճառով: Հերիք է բացասականը տարածեք: Մտածեք լավի մասին և աղոթեք հանգստության համար»: Պամելա Անդերսոնը գրել է. «Արևելյան ափ: Այն ժամանակ, երբ «Ֆրանկենշտորմը» մոտենա` չմոռանաք հոգ տանել ձեր կենդանիների մասին»: Հեռուստահաղորդավար Ջիմ Կիմելը կատակել է. «Քամոտ եղանակ է դառնում այստեղ՝ Բրուքլինում: Հուսամ՝ մեր շոուն քամին չի քշի»:
Քիմ Քարդաշյանը ևս անմասն չէր կարող մնալ այս իրադարձությունից: «Վերադարձանք Մայամի: Փախանք փոթորկից: Աղոթում եմ բոլոր արևելյան ափում գտնվողների համար: Հույս ունեմ, որ ձեզ ոչինչ չի սպառնում»,- գրել է նա: Եվա Լոնգարիան հուսադրել է Արևելյան ափի բնակիչներին. «Արևելյան ափի բնակիչներ, ինչպե՞ս եք դուք այդտեղ: Նայում եմ լուրերը, ամեն ինչ այնքան սարսափելի է թվում: Թող ամեն ինչ լավ լինի: Աստված ձեզ պահապան»: