Բաժիններ՝

Դիզայներ Վահան Խաչատրյանը եզրափակիչ փուլ է անցել

Դիզայները մասնակցում էր իտալական «Vogue»-ի և «Musse» օնլայն խանութի նախաձեռնած դիզայներական մրցույթին: 168.am-ն արդեն տեղեկացրել է, որ մրցույթի առաջին մասն ավարտվել է, և դիզայները սպասում է նոյեմբերի 22-ին հայտարարվելիք արդյունքներին:

Վահան Խաչատրյանն իր ուրախության և մրցույթի եզրափակիչ փուլ անցնելու մասին կիսվել է իր ֆեյսբուքյան ընկերների հետ` տեղեկացնելով, որ նա այն 10 դիզայներներից մեկն է, որոնց հնարավորություն է տրվել անցնել եզրափակիչ փուլ և շարունակել պայքարը: Այս փուլից հետո լավագույն դիզայներին՝ մրցույթի հաղթողին կընտրի ժյուրին, ում անունը կհայտարարվի դեկտեմբերի 10-ին: Հիշեցնենք, որ եթե Վահան Խաչատրյանը ճանաչվի մրցույթի հաղթող, ապա միջազգային շուկայում առաջին անգամ կհայտնվի հայկական ապրանքանիշ:

 

Կարդացեք նաև

 

 

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս