Բաժիններ՝

Սիլվա Հակոբյանը՝ տարվա լավագույն երգչուհի

Օրերս Գլենդելի (ԱՄՆ) «Ալեքս» թատրոնում կայացավ «Armenian Golden Star» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայկական շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ ստացան մրցանակնակներ:

Սիլվա Հակոբյանը մեկն էր այն երգչուհիներից, ով արժանացավ մրցանակի: Նա դեռևս Հայաստանում է իմացել, որ ներկայացված է տարվա լավագույն երգչուհի տիտղոսի անվանակարգում, ինչից անկեղծորեն զարմացել էր:

«Անկեղծ ասած, չէի սպասում, որ ինձ կշնորհեն մրցանակը: Ասեմ, որ ինձ ամերիկաբնակ հանդիսատեսը շատ լավ ընդունեց թե՛ կարմիր գորգի արարողության ժամանակ, թե՛ ելույթիս ընթացքում: Ընդհանրապես տարբեր միջոցառումների ժամանակ միշտ զգացել եմ ամերիկահայության՝ իմ հանդեպ տածած ջերմությունը»,- 168.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց Սիլվա Հակոբյանը:

Հարցին, թե բացի իրենից ովքե՞ր էին ներկայացված «տարվա լավագույն երգչուհի» տիտղոսի համար, երգչուհին դժվարացավ պատասխանել՝ ասելով, թե չի հիշում:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս