Բաժիններ՝

«Ժյուրիի աթոռին պետք է լինեն այն մարդիկ, ովքեր արվեստի հետ ինչ-որ կապ ունեն». Հասմիկ Կարապետյան

Հասմիկ Կարապետյանը շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներից է, ով հանդես է եկել ժյուրիի կարգավիճակով: Երգչուհին «դատում» էր մանկական շոու-ծրագրերից մեկի՝ «Շանթ» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Աստղիկ» նախագծի մասնակիցներին:

168.am-ը զրուցեց երգչուհու հետ՝ պարզելու, թե ինչպե՞ս է երգչուհին իրեն զգում հեռուստադիտողի, դատողի և գնահատողի դերում: «Մեծ պատասխանատվություն եմ զգում ամեն անգամ, երբ ինձ ընտրում են որպես ժյուրի: Պետք է բավականաչափ փորձ ունենաս, օբյեկտիվ դատողություն, կարողանաս բոլոր մասնակիցներին յուրովի հասկանալ, ընկալել և արդար գնահատել:

Ես ինձ ժյուրիի կարգավիճակում շատ լավ եմ զգում, ազատ եմ, քանի որ փորձում եմ ազնիվ գտնվել թե՛ իմ, թե՛ մասնակիցների հանդեպ»,- ասաց երգչուհին: Հարցին՝  որքանո՞վ է արդարացված ժյուրիի աթոռին հայկական շոու-բիզնեսի երգիչ-երգչուհիների գտնվելը, Հ. Կարապետյանը պատասխանեց, որ  ժյուրիի աթոռին պետք է լինեն երաժիշտներ, երգիչ-երգչուհիներ: «Իհարկե, մեկ կամ երկու տեսահոլովակ ունեցող երգիչը կամ երգչուհին չի կարող լինել ժյուրի: Ժյուրիի կազմում ես տեսնում եմ նաև ռեժիսորների, դերասանների, նկարիչների, այն մարդկանց, ովքեր արվեստի հետ ինչ-որ կապ ունեն»,- ասաց երգչուհին:

 

Կարդացեք նաև

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս