Յոկո Օնոն չէր կարող «Բիթլզ» խմբի ցրվելու պատճառ դառնալ, խումբը փլուզվեց ինքն իրեն. Մաքքարթնի
Սըր Փոլ Մաքքարթնին բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Բիթլզ» խմբի ցրվելու մեջ մեծապես մեղավոր է գործարար Ալլեն Կլյայնը: Այս մասին տեղեկացնում է tert.am-ը` հղում անելով zman.com-ին:
Մաքքարթնին նաև ընդծել է. «Եթե հնարավորություն լիներ, ես նույնիսկ կկռվեի այդ Կլյայնի հետ»:
Խոսքը վերաբերվում է 1969թ. խմբի երաժշտական մենեջեր դարձած Կլյայնին, ով փոխարինել էր մահացած Բրայն Էփստեյնին:
Սըր Փոլ Մաքքարթնին հայտարարել է, որ Յոկո Օնոյն այդ հարցում մեղավոր չէ:
«Իհարկե, նա չէր կարող խմբի ցրվելու պատճառ դառնալ, խումբը փլուզվեց ինքն իրեն: Երբ հայտնվեց Յոկոն, նրա գրավչության մի մասը թաքնված էր իր ավանգարդիզմի մեջ, նրա աշխարհայացքում, ինչը նրան (Լենոնին) գոյության այլ ճանապարհ ցույց տվեց, որը չափազանց գրավիչ էր: Եկավ Լենոնի հեռանալու ժամանակը, նա առանց այդ էլ պատրաստվում էր դա անել ամեն դեպքում», հայտարարել է Մաքքարթնին: