
Զգուշացում. Նոր վիրուս ֆեյսբուքում

Տեղեկատվական փորձագետ Սամվել Մարտիրոսյանը իր անձնական բլոգում ֆեյսբուքի օգտատերերին զգուշացրել է նոր վիրուսի մասին։
* * *
Հարգելի հայրենակիցներ,
Ֆեյսբուքով պտտվում է նոր վիրուսային հղում։ Դուք ընկերներից կստանաք նմանատիպ մի հղում՝ topcow.com/տարբերզանազանէշություններ։ Դա այցելելով համակարգիչ կներբեռնեք մի ֆայլ, որը վիրուս է։ Եթե չունեք հակավիրուսային ծրագրավորում, կամ ունեք, բայց որոշել եք անջատել՝ ձեր համակարգիչը դատապարտված է այդ հղումը ուրիշներին ուղարկել։
Ավանեսով Արթուրի հետ բզբզացինք, պարզվեց, որ մի շարք անտիվիրրուսներ նույնպես չեն բռնացնի վիրուսը։ Վտանգի տակ են նրանք, ում մոտ տեղադրված է AVG, Agnitum, Comodo, TotalDefence եւ մի շարքայլ, հայաստանցիներին անծանոթ հակավիրուսային ծրագրեր։
Վիրուսը լավը չէ, քանի որ ձեր համակարգիչը դարձնում է հեռակառավարվող հաքերի համար։
Բայց որ չքաշեք, չտեղադրեք, բան էլ չի լինի ։