Բաժիններ՝

Microsoft-ի «խելացի» ժամացույցները մշտապես կհետևեն օգտատիրոջ սրտի աշխատանքին

Forbes պարբերականի փոխանցմամբ` Microsoft ընկերությունը մշակում է «խելացի» ժամացույցներ, որոնք մշտապես կհետևեն օգտատիրոջ սրտի աշխատանքին, ինչպես նաև կարող են սինխրոնիզացիայի ենթարկվել Windows Phone-ով, iOS-ով ու Android-ով աշխատող սմարթֆոնների հետ: Այս մասին պարբերականին հայտնել են նրա աղբյուրները:

Նրանց տվյալներով` Microsoft-ի «խելացի» ժամացույցներում օգտագործվելու են Xbox Kinect ստորաբաժանման մշակած սենսորներ, ժամացույցները կարող են ֆոնային ռեժիմով ցերեկը և գիշերը չափել օգտատիրոջ զարկերակը, սակայն մարտկոցը կբավականացնի միայն երկու օրվա աշխատանքի համար:

Սարքի ևս մեկ առանձնահատկությունն այն է, որ այն կարող է ինտեգրվել ոչ միայն սեփական Windows Phone-ով սմարթֆոններին, այլև` մրցակից  iOS-ով ու Android-ով սարքերին:

Microsoft-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկատվությունը: Պարբերականի տվյալներով` «խելացի» ժամացույցների հայտնվելու ժամկետը դեռ հստակեցված չէ, սակայն դա կարող է տեղի ունենալ ընթացիկ տարվա ամռանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս