Բաժիններ՝

Facebook-ում ավելացել է հետաձգված հրապարակում գործառույթը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Facebook սոցցանցը նոր հնարավորություն է ստեղծել iOS հավելվածից օգտվող իր օգտատերերի համար, որպեսզի նրանք կարողանան անգամ ինտերնետի բացակայության պայմաններում ստեղծել ու պահպանել գրառումներ: Խոսքը գնում է հետաձգված հրապարակում գործառույթի մասին:

Facebook-ի տարածած հայտարարությունում նշված է. «Հրապարակումներ կատարեք անգամ թույլ կապի կամ թռիչքի ռեժիմի ժամանակ, և նյութերն ավտոմատ կհրապարակվեն, երբ կապը կդառնա բավականաչափ ուժեղ»:

Վերջին շրջանում Facebook-ն իր հիմնական առաջնահերթություն է համարում բջջային ծառայությունները: Ամսական կտրվածքով Facebook-ի բջջային ծառայություններից օգտվեում է ավելի քան 1 միլիարդ օգտատեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս