
YouTube-ը մեկ միլիարդ դոլարով կգնի Twitch տեսախաղերի ծառայությունը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկյան YouTube վիդեոհոսթինգը, որը պատկանում է Google-ին, մեկ միլիարդ դոլար է ծախսելու Twitch տեսախաղերի ծառայության գնման վրա: Այս մասին հայտնել են իրազեկ աղբյուրները:
Twitch-ի գնումը կդառնա YouTube-ի պատմության մեջ խոշորագույն գործարքը: Դրա մասին կհայտարարվի մոտ ժամանակներս: Ներկայումս կողմերը սպասում են ԱՄՆ արդարադատության նախարարության հավանությանը: Ընկերության ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանում այդ տեղեկատվությունը:
Google ընկերությունը 2006 թվականին YouTube-ը գնել է 1.65 միլիարդ դոլարով: Twitch-ը համակարգչային խաղերի հեռարձակման առաջատար կայք է, այն գործարկվել է 2011 թվականին: Ընկերության տվյալներով՝ ամեն ամիս կայք է այցելում 45 միլիոն օգտատեր և բեռնվում է մեկ միլիոն տեսանյութ: