Samsung-ը ներողություն է խնդրել աշխատակիցներից, ովքեր ընկերության ֆաբրիկաներում հիվանդացել են լեյկեմիայով
«Samsung Electronics» ընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել աշխատակիցներից, ովքեր ընկերության ֆաբրիկաներում աշխատելիս հիվանդացել են լեյկեմիայով, հաղորդում է «Ռոնհապ» գործակալությունը:
Շատ աշխատակիցներ լեյկեմիայով հիվանդացել են չիպերի արտադրության ֆաբրիկաներում: Նրանց ընտանիքների կարծիքով, իրենց հարազատների առողջության խաթարման եւ մահվան մեղավորը գործատուն է: Տարիներ շարունակ Samsung –ը պայքարում էր նման մեղադրանքների դեմ, բայց հիմա ստիպված է եղել ընդունել մեղքը:
«Մենք ափսոսում ենք, որ այդ զգայուն խնդրին ժամանակին լուծում չի գտնվել, եւ կցանկանայինք, օգտվելով հնարավորությունից, մեր անկեղծ ներողությունը խնդրել տուժածներից»,-հայտարարել է ընկերությունը: