
iPhone 6-ը կդառնա Apple ընկերության առաջին անջրանցիկ սմարթֆոնը (տեսանյութ)

3Dnews-ի փոխանցմամբ՝ iPhone 6-ը կդառնա Apple ընկերության առաջին անջրանցիկ սմարթֆոնը: Apple-ի այդ քայլը կապված է հիմնական մրցակից ընկերությունների արտադրանքի հետ:
Օրինակ, Samsung Galaxy S5-ը և Sony Xperia Z2-ը բավական երկար (մինչև 30 րոպե) կարող են մնալ մինչև մեկ մետր խորության վրա, ինչը չի կարելի ասել iPhone 5s-ի պարագայում:
Թայվանի Economic Daily News պարբերականի տվյալներով՝ iPhone 6-ի շնորհանդեսը տեղի կունենա այս տարվա օգոստոսին: