
Google-ը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշ՝ գերազանցելով Apple-ին

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկյան Google ընկերությունը դարձել է 2013 թվականի ամենաթանկ ապրանքանիշ: Դա է վկայել բրիտանական Millward Brown Optimor հետազոտական ընկերության կազմած վարկանիշային աղյուսակը:
Վերջին մեկ տարում Google-ի արժեքն աճել է 40 տոկոսով, ինչը հնարավորություն է տվել գերազանցել էլեկտրոնային սարքերի արտադրող Apple-ին և դուրս գալ առաջին տեղ: Apple-ը դրանից առաջ երեք անգամ անընդմեջ ճանաչվել է ամենաթանկ ապրանքանիշ:
Millward Brown Optimor-ը նախորդ տարի Google-ի արժեքը գնահատել է 159 միլիարդ դոլար (2012 թվականին՝ 114 միլիարդ դոլար), իսկ Apple-ինը՝ 148 միլիարդ դոլար (2012 թվականին՝ 185 միլիարդ դոլար):
Վարկանիշային աղյուսակում ընդհանուր առմամբ ընդգրկվել է 100 ապրանքանիշ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 2.9 տրիլիոն դոլար: Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև IBM-ը, Microsoft-ը, McDonald’s-ը, Coca-Cola-ն, Visa-ն, AT&T-ը, Marlboro-ն ու Amazon-ը: