Բաժիններ՝

Apple-ը պատրաստվում է իր պատմության մեջ ամենաթանկարժեք գործարքին

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Apple-ը պատրաստվում է իր ամենաթանկարժեք գործարքին: Ամերիկյան ընկերությունը մտադիր է 3.2 միլիարդ դոլարով ձեռք բերել աուդիոտեխնիկա (նաև ականջակալներ) արտադրող Beats Electronics ընկերությունը:

Վերջինիս հիմնադիրներն են հանրահայտ ռեպ երգիչ Dr.Dre-ն ու Beats Electronics-ի պրոդյուսեր Ջիմ Լովինը: Այդ գործարքը կդառնա Apple-ի պատմության մեջ խոշորագույնը: Beats Electronics-ի գնումը Apple-ին հնարավորություն կտա ամրապնդել սեփական դիրքերն ինտերնետային երաժշտական սերվիսների շուկայում:

Beats սերվիսը հնարավորություն է տալիս ամսական 10 դոլարով սմարթֆոնների, պլանշետների կամ վեբ-դիտարկիչների միջոցներով անսահմանափակ օգտվել կատալոգի բոլոր երգերից:

Recording artist Dr. Dre wears a pair of Beats headphones as he attends the 2010 season opener baseball game between the New York Yankees and Boston Red Sox in Boston

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031