Video I made for my friends. Facebook-ի հայկական տարածքում ամենատարածված վիրուսը թուրքական ծագում ունի (տեսանյութ)
Վիրուս` ստեղծված ընկերների համար կամ վիրուս հորինված հատուկ հայերի համար: Թուրքակական Video I made for my friends վիրուսի առեղծվածը բացահայտված է, հղումն ունի թուրքական ծագում և վարակված օգտատերերն անկախ իրենց կամքից` լայքում են թուրքական էջեր:
armnewstv.am-ի փոխանցմամբ՝ օգտատերերից ոմանք ցանցային հիգիենան պահպանել են ու վիրուսն` իրենց համակարգիչներ չեն տեղափոխել: Բայց յուրաքանչյուր երկրորդ օգտատեր արդեն վարակված է դրանով, ՏՏ անվտանգության մասնագետները վստահեցնում են, միայն հղումի վրա քլիք անելով` այն չի փոխանցվում համակարգչին: Համակարգիչը վարակվում է, երբ օգտատերը ներբեռնում է վնասակար ծրագիրը: Ներթափանցում Տրոյան տեսակի վիրուսը, որը կատարում է ամբողջ սև գործը` գողանում է ինֆորմացիան` փոխանցելով այն թուրք հաքերներին: Ծրագրվորող Արմեն Մկրտչյանը գիտի վիրուսից ազատվելու եղանակը: Facebook-ում տասնյակ նամակներին ի պատասխան` ջնջելու եղանակը տեղադրեց իր բլոգում: Վստահեցնում է՝ վիրուսից ազատվելու եղանակ կա, բայց սովորական օգտատերի համար պարզ գործընթաց չէ:
Վնասակար ծրագրի տակ չնշվելու համար` Facebook-ն ունի հատուկ կարգավորումներ: Կասպերսկու լաբորատորիայի վերջին հետազոտություն է` Հայաստանը կիբերխոցելի երկրների եռյակում է: ՏՏ մասնագետների հորդորն է` չսեղմել կասկածելի հղումներին և համակարգիչը պաշտպանել հակավիրուային ծրագրով: