Տարեվերջին մոլորակի բնակչության մոտ մեկ քառորդը կօգտվի սմարթֆոններից. հետազոտություն
Lenta.ru-ի փոխանցմամբ` 2014 թվականի վերջի դրությամբ սմարթֆոններից օգտվողների քանակը նախորդ տարվա համեմատ կաճի 25 տոկոսով և կկազմի մոտ 1.76 միլիարդ մարդ: Դա կազմում է մոլորակի բնակչության գրեթե մեկ քառորդը: Այս մասին է վկայել eMarketer վերլուծական ընկերության հետազոտությունը:
Վերլուծաբանները կանխատեսում են, որ մինչև 2017 թվականն աշխարհի բնակչության ավելի քան 1/3-ը մշտապես կօգտագործի սմարթֆոններ: Հետազոտության համաձայն, սմարթֆոնի օգտատերերից 951 միլիոնը բաժին է ընկնում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին (ԱԽՏ):
Ավստրալիայում բնակչության կեսը 2013 թվականին սկսել է մշտապես օգտագործել սմարթֆոններ: Հարավային Կորեայում նման պատկեր առկա էր դեռևս 2012 թվականին, իսկ Ճապոնիայում նման ցուցանիշ կգրանցվի այս տարվա արդյունքներով:
Ներկա դրությամբ սմարթֆոնների օգտատերերի թվով առաջատարը Չինաստանն է, 2014 թվականին նրանց թիվը կկազմի 521.7 միլիոն մարդ: Սակայն մինչև 2018 թվականը Չինաստանի բնակչության կեսը մշտապես կօգտագործի սմարթֆոններ:
Տարեվերջին Արևմտյան Եվրոպայում սմարթֆոններից օգտվողների թիվը կկազմի 196.6 միլիոն մարդ: Բնակչության ավելի քան 50 տոկոսի կողմից սմարթֆոն գտագործելու արդյունքի դեռ նախորդ տարի տարածաշրջանում հասել էր երեք երկիր: Այս տարի նրանց կմիանան Նիդերլանդներն ու Մեծ Բրիտանիան, իսկ 2015 թվականին` տարածաշրջանի ևս մի քանի երկիր:
ԱՄՆ-ում այս տարվա արդյունքներով սմարթֆոններից կօգտվի բնակչության կեսը: Վերլուծաբանները կանխատեսում են, որ սմարթֆոններից կօգտվի ավելի քան 163.9 միլիոն ամերիկացի:
Ներկա դրությամբ ԱՄՆ-ը սմարթֆոնների շուկայի ցուցանիշով զիջում է միայն Չինաստանին, սակայն 2016 թվականին երկրորդ տեղում կհայտնվի Հնդկաստանը:
eMarketerի ավագ վերլուծաբան Մոնիկա Պիրտը կանխատեսում է, որ մինչև 2015 թվականն աշխարհի 15 երկրում սմարթֆոններից կօգտվի բնակչության մինչև 50 տոկոսը: