Բաժիններ՝

Ստեղծվել է աշխարհի ամենաարագընթաց վերելակը

Էլեկտրատեխնիկայի արտադրության առաջատար ճապոնական Hitachi Ltd ընկերությունն ապրիլի 21-ին ներկայացրել է իր նոր արտադրանքը` աշխարհում ամենաարագընթաց վերելակը: Այն կարող է զարգացնել ժամում մինչեւ 72 կմ արագություն, 1-ից 95 -րդ հարկ կարող է բարձրանալ 43 վայրկյանի ընթացքում, հաղորդում է naked-science-ը:

Ռեկորդային արագություն ստանալու համար Hitachi –ի մասնագետներն օգտագործել են ավելի հզոր շարժիչ եւ ավելի թեթեւ ճոպաններ: Աշխարհի ամենաարագընթաց վերելակը ստեղծվել է չինական Գուանչժոու քաղաքի 111-հարկանի երկնաքերի համար եւ արդեն պատրաստ կլինի շահագործման հաջորդ տարի:

Մինչ օրս աշխարհում ամենաարագընթացն էր համարվում ճապոնական Toshiba Elevatorand Building Systems կորպորացիայի կողմից 2004թ. արտադրված վերելակը, որը տեղադրված է թայվանական հայտնի Taipei 101 երկնաքերում եւ որը կարող է շարժվել ժամում 60,6 կմ արագությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս