Բջջային հեռախոսների հին մոդելների գները բարձրանում են` հասնելով մինչեւ 1000 եվրոյի
Ռետրո հեռախոսները գնալով ավելի մեծ պահանջարկ են վայելում. Nokia-ի, Ericsson-ի եւ Motorola-ի հին մոդելները վաճառվում են հարյուրավոր եվրոյով, հաղորդում է delfi-ն: Որոշ մոդելների գները, ըստ մասնագետների, գերազանցում են անգամ 1000 եվրոն:
Գնորդների շրջանում հատկապես մեծ պահանջարկ է վայելում
Nokia 8210-ը, որի արժեքը հասնում է 60 եվրոյի, իսկ ահա Nokia 8800 Arte մոդելը հնարավոր է ձեռք բերել 1000 եվրոյով: