Եթե կա ընդհանուր հասունություն, ներդաշնակություն, ապա անհատներն ընտանիքի ներսում միմյանց դիտարկում են՝ որպես ամբողջություն:
Մեր հարցին, թե մասնագիտական առումով Օքսֆորդի համալսարանում ի՞նչ են ստանում, որ այստեղ չկա, նա պատասխանեց, որ առաջին հերթին՝ դա ռեսուրսների պարզապես ապշեցուցիչ հարստությունն է. «Այս փոքր քաղաքում կան հարյուրից ավելի գրադարաններ, որոնք անընդմեջ համալրվում են նոր գրականությամբ»:
Հայաստանի կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, 2 օր առաջ հրաժարական տվեց։ Արտառոց ոչինչ չկա. օրենքի պահանջն է՝ ընտրություններից հետո պետք է հրաժարական տան, հետո նորից վերանշանակվեն։
«ստ երևույթին, այլ հնարավորություն այլևս չկար, և հայտարարությունը պետք է հասցեական լիներ։ Ադրբեջանը փակել է տվել ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակը, մի կազմակերպություն, որի հովանու ներքո ընթանում է խաղաղ կարգավորման գործընթացը։ Դա անթույլատրելի է»։
Սա կարևոր նյուանս է, որն այլևս չի քողարկվում անգամ երկրի ղեկավարի կողմից։ Այլևս հստակ հայտարարվում է, որ «Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ու ժողովրդի անվտանգության երաշխավորման ամրագրումն այլընտրանք չունի»։
Այս հայտարարություններով ԵԱՀԿ Մինսկի խումբը, ըստ էության, լեգիտիմացնում է հայկական կողմի պահանջը։ Որքանո՞վ է այս արդյունքը ձեռք բերվել հայկական դիվանագիտության շնորհիվ, որքանո՞վ է այն աշխարհաքաղաքական ընթացիկ զարգացումների արտահայտությունը, այս պահին դժվար է ասել։
Նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստի պահին անգամ ընտրողը չգիտի, թե վերջապես ովքեր են իր ընտրյալները: Քաղաքական դաշտի Կորեյկոների «Տուր ինձ մեկ մանդատ», կամ «Ետ տար մանդատդ» կախարդական շրջանը դեռ չի ավարտվել:
««Լավրովի պլան» չկա, դա ապատեղեկատվություն է։ Ընթանում է լրատվական պատերազմ, տեսնում եք՝ Ադրբեջանի նախարարն ինչ է ասում, նա ասում է, որ նման տարբերակը հնարավոր է»։
«Կարծում եմ, որ որևէ կառավարության աշխատանքի արդյունքում դա հնարավոր չէ, որովհետև Հայաստանը շատ ռիսկային գոտում է գտնվում, և քանի դեռ այդ հարցը չի լուծվում, ոչ ոք չի կարող ներդրումներ ապահովել, առավել ևս, եթե ներքին միջավայրի փոփոխություն էլ չկա»։
Պետական եկամուտների կոմիտե-տոնավաճառների աշխատակիցներ հակամարտությունը շարունակվում է։ Ավելին՝ դատելով ՊԵԿ-ի հաղորդագրություններից՝ այն առաջիկայում ավելի է սրվելու։
«Ամենագլխավորը՝ այն ժամանակ ամբողջ աշխարհին պարզ էր, որ Ադրբեջանն ագրեսոր է կրկին։ Երևանը կարող էր նոր տարբեր պայմաններ թելադրել, իսկ ամենակարևորը՝ պահանջեր Լեռնային Ղարաբաղի վերադարձը բանակցային սեղանի շուրջ՝ որպես կողմ։ Դա չարվեց»։
Նորընտիր խորհրդարանի ամենամեծ ու խնդրահարույց հարցն այն է, որ, ինչպես նախորդ խորհրդարանները, այս մեկը ևս կտրված է հասարակությունից այնքան, որքան տարբեր թելերով կապված է իշխանության հետ։
Ունենք կես միլիոն երևանցի, որոնք ընտրություններին չեն մասնակցում, իրենց համարում են անկաշառ և սկզբունքային քաղաքացիներ։ Ընտրակաշառքը դեր կխաղա՞ր, եթե այդ անկաշառ քաղաքացիների գոնե կեսը մասնակցեին ընտրություններին։ Մեծ հարց է։
«Ընդդիմությունն էլ բավական մեղավորություն ունի այս մարգինալացված վիճակում հայտնվելու համար, որովհետև մեր ընդդիմադիր գործիչներից շատերը, իրենց երևակայելով Նապոլեոն Բոնապարտ, չեն ցանկանում միավորվել, մեկ հարթակից հանդես գալ իշխանությունների դեմ»:
Իրականում Սերը դա փորձ է: Փորձ, որը ձեռք ենք բերում մեր կողակցի հետ ունենալով տարբեր փոխհարաբերություններ: Դրանք կարող են արտահայտվել վեճի, ուրախության, տխրության, անհաջողության, հիվանդության, ձախողման տեսքով:
«Նախընտրական տրամադրություններն այնքան պասիվ են եղել, և հասարակության հերթական շոկն այնքան մեծ է, անգամ պարադոքս է, բայց նույնիսկ նրանք, ովքեր ընտրում են ՀՀԿ-ին, շարունակում են բողոքել, դժգոհել, բայց միևնույն է, այդ մարդիկ, բացի խոսելուց, փողոց դուրս չեն գալու»:
Կիրակի օրը կայացած Երևանի ավագանու ընտրություններով, ըստ էության, ավարտվեց մի կարևորագույն քաղաքական ցիկլ, որը կանխորոշելու է առաջիկա տարիներին, առաջին հերթին՝ 2018 թվականին, տեղի ունենալիք փոփոխությունները։
ՊԵԿ-ի ակտիվությունը վտանգ է պարունակում հենց իր՝ ՊԵԿ-ի համար։ Եթե երկրորդ եռամսյակում հարկային մուտքերը գերակատարվեն ոչ թե 12 մլրդ դրամով, այլ, ասենք, 20 կամ 25 մլրդ-ով, կառավարությունը կարող է մտափոխվել և է՛լ ավելի բարձրացնել նշաձողը՝ տարվա համար պահանջելով, օրինակ, 80-100 մլրդ դրամի լրացուցիչ հարկեր։
«Ադրբեջանի հետ մենք խոսելու ոչ մի բան չունենք։ Եվ, Աստված մի արասցե, հող վերադարձնենք։ Եթե 1 սմ զիջենք, նրանք 3 կմ կգրավեն։ Ես Թուրքիայի նախկին քաղաքացու ժառանգ եմ։ Թուրքիայում 1.5 մլն հայերի ոչնչացրին, հիմա նրանց պետք է Թուրքիան և Ադրբեջանն ամբողջությամբ իրար կապել ցամաքով, հետո շարժվել դեպի Ուրալ, Յակուտիա, և այլն»։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո քաղաքական դաշտում չեն դադարում ակտիվ քննարկումներն ու վերլուծությունները, թե ինչ ճակատագիր է սպասվում գործող նորացված կառավարությանը 2018 -ին:
Կասկածողները կարող են ներկայանալ Երևանի քաղաքապետարան՝ ստանալու իրենց հասանելիք 15 հազար դրամը։ Չմոռանալով, որ ամեն ինչից Ելք կա։ Հանուն Երևանի, բնականաբար։
Համաշխարհային տնտեսական կառույցների այս տարվա գործունեությանը հետևած բոլոր մասնագետները կասեն, որ սա տարօրինակ մոտեցում է: Մոտեցում, որը տնտեսական բացատրություն ունենալ չի կարող: Իսկ եթե կա, ապա հետաքրքիր կլիներ լսելը:
Ոչ մի լավ ուսուցիչ չպետք է դուրս մնա, քանի որ իր դպրոցը փակվել է։ Իսկ վատ ուսուցիչը չպետք է մնա դպրոցում միայն այն պատճառով, որ իր դպրոցը մեծ է և չի փակվելու։ Եթե օպտիմալացման արդյունքում ուսուցիչների որակը չպետք է բարձրանա, ապա չարժե ևս մեկ անգամ ցնցել համակարգը։
Հայաստանն ունի նոր խորհրդարան, որը գործելու է նոր կառավարման կարգի՝ պառլամենտական հանրապետության պայմաններում։ Փորձագետներից փորձեցինք պարզել, թե ընդհանրապես ի՞նչ դերակատարում կարող է ունենալ նոր խորհրդարանը Հայաստանի արտաքին քաղաքականության մշակման և իրագործման առումով
«ՀՀԿ-ն Հայաստանում ժողովրդավարական գործընթացների առաջամարտիկն է, և նախևառաջ՝ ՀՀԿ-ի քաղաքական կամքով է պայմանավորված եղել Հայաստանում ժողովրդավարական պրոցեսների զարգացումը։ Իսկ ժողովրդավարությունն ու ընտրակաշառքը հակառակ բևեռներում են, հետևաբար՝ ՀՀԿ-ն չի բաժանում ընտրակաշառք, նպատակ և կարիք էլ չունի։ Մեր թեկնածուն շատ լավ աշխատել է»,- հավելեց Է.Շարմազանովը։
«Այս խմբին միանալու որոշում կայացնելու պահից ի վեր ինձ համար հստակ է՝ որևէ մեկ վայրկյան եթե տեսնեմ, որ որևէ ճնշման տակ եմ կամ, իմ կարծիքով, արդար ուղղությամբ չենք գնում, ազատ հնարավորություն ունեմ ետ քաշվելու` խմբից դուրս գալու»:
Այդ թեման շատ վտանգավոր է՝ հանրային գիտակցության վրա ազդելու, հանրությանը ռուսական հերթական ինտերվենցիային նախապատրաստելու տեսանկյունից։ Ընդ որում, հնարավոր է, որ այդ ինտերվենցիան ամենևին չարտահայտվի գործող ռազմակայանի ընդլայնմամբ կամ նորի կառուցմամբ։
«Ես շատ ուրախ կլինեմ, որ ձևավորվի նմանատիպ գրասենյակ, որը թող չկոչվի՝ ԵԱՀԿ, այլ կոչվի մեկ այլ բան, բայց այդ բոլոր ծրագրերը կյանքի կոչվեն»։
Հետևելով մանկական հոգեթերապիայի արդիական դերին, կարևոր համարեցի անդրադարձն այդ երևույթի բովանդակությանը, անցկացման առանձնահատկությանը, փուլերի առանձնացմանը և, որ ամենակարևորն է, ծնողների սպասումների և իրականության համապատասխանությանը:
«Մատանիների տիրակալ», 5 ամենահաջողակ ոսկերիչներից մեկը, իր սերնդի ամենաօրիգինալ գաղափարներ ունեցող մարդկանցից մեկը. այսպես են բնորոշում համաշխարհային ճանաչում ունեցող ոսկերիչ Սևան Բիչակչիին։