«Ընթացքում մարդիկ հասկանալու են, որ իրենք տարիներ շարունակ խաբված են եղել և այսօր ավելի լավ վիճակում են։ Այսօր Վարդան Հարությունյանը՝ իր անձով, կամ ես՝ իմ անձով, վստահեցնենք, մի քանի հոգի կհավատան, մի քանիսը՝ ոչ, խնդիրը դա չի»։
Մենք ոչ մի կերպ չենք հասկանում, որ կրթությանը գումար հատկացնելը ծախս չէ, այլ ներդրում է։ Քանի որ երեկ կրթության ոլորտում ներդրում չես արել, այսօր չունես զարգացած տնտեսություն։ Եթե այսօր էլ ներդրում չանես, վաղը նույնպես չես ունենա տնտեսությունը զարգացնող որակյալ աշխատուժ, և այդպես շարունակ։
«Ֆորմալ առումով, դե յուրե Ադրբեջանին մեղադրելու պատճառ չկա, քանի որ մի բան է, եթե ստորագրում է ու չի կատարում, մեկ այլ բան, երբ չի ստորագրում։ Միաժամանակ, նրանք երբեմն հղում են անում այդ փաստաթղթերին, որոնք չեն ստորագրել։ Մոսկվան այդպիսի պահվածքը չի ներում, հատկապես՝ մեր նախագահը։ Նա ունի իր յուրահատուկ ոճը, նա շատ է վստահում բանավոր պայմանավորվածություններին, և, ըստ ամենայնի, Ալիևը նրան ինչ-որ խոստում է տվել, որը չի կատարել»։
Տիբեթյան իմաստունները մշակել են երեխայի հետ վարվելու, դաստիարակող, միաժամանակ՝ նրա ինքնությունը չնսեմացնող մի մեթոդ, որի հիմնական կարգախոսն է՝ պատժի բացակայությունը՝ թե՛ մարմնական, թե՛ բարոյական տեսանկյունից:
Այսօր` հուլիսի 11-ին, Համբուրգում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Նալբանդյանն ու Մամեդյարովը բանակցելու են այն մասին, թե ինչպես կարող են վերսկսել հակամարտության կարգավորման շուրջ բուն բանակցությունները:
Կարևորն այն չէ, որ երեխան ունենա շատ խաղալիքներ, կարևորն այն է, որ երեխան, ունենալով նույնիսկ մեկ, բայց ճիշտ խաղալիք, գրանցի զարգացում և մեկ քայլ առաջ գնա դրա շնորհիվ:
«Ճիշտ երգեցողություն ունենալու համար երաժշտական կրթությունն էլ պարտադիր չէ, ամեն ինչ շատ անհատական է։ Կան մարդիկ, որոնք կրթահամալիրներում ավելի են փչանում։ Այսինքն՝ նորից բնատուր տաղանդն է կարևոր։ Իսկ ո՞վ է ասել, որ սա ճիշտ է, նա սխալ է»։
Երբ նշվում է, որ X ընկերությունը պետբյուջե է վճարել 1 միլիարդ դրամի ուղղակի հարկեր, դա քիչ է։ Իսկ երբ նշվում է, որ այդ գումարից 900 մլն դրամը եղել է եկամտային հարկ, 100 մլն-ը՝ շահութահարկ, ապա դա թույլ է տալիս մի կողմից՝ պատկերացում կազմել ընկերության շահութաբերության մասին, մյուս կողմից՝ պատկերացում կազմել աշխատողների թվի և միջին աշխատավարձի մասին՝ համեմատելով հայտարարվող թվերը բացված աշխատատեղերի հետ։
«Չկա Հանրապետական կուսակցության մեջ որևէ խլրտում: Մենք ունենք մեկ նպատակ` իրականացնել կառավարության ծրագիրը: Մենք լծված ենք այդ գործին, և, եթե դա չի հաջողվում, դա համարվում է քաղաքական ուժի անհաջողությունը»:
«Ադրբեջանն այս անգամ այդքան էլ չի հասել իր քաղաքական նպատակներին։ Երևի հույս ունեին՝ մեծ աղմուկ բարձրացնել, մանավանդ՝ մանկահասակ երեխայի սպանության լուրը տարածելով, բայց դա այն արձագանքը չստացավ, ինչ իրենք էին ուզում»։
«Քաղաքականության մեջ այդպիսի հեքիաթներով ոչ ոք չի ապրում։ Եթե անելիք ունեն, ապա Հայաստանը կամ Արցախը պետք է իրենց քաղաքականությունը մշակեն, որ Ադրբեջանի սադրանքային քաղաքականությունը նրան քաղաքական կամ դիվանագիտական հաջողություններ չբերի»։
Իսկ ինչի՞ հաշվին է գրանցվելու տնտեսական աճը։ Ըստ ծրագրի՝ միջնաժամկետում ՀՆԱ-ի միջին 5.3% կանխատեսվող աճը հիմնականում պայմանավորված կլինի ծառայությունների և արդյունաբերության ճյուղերով:
«Մենք չգիտենք մանրամասները, թե ինչ զենքի, ինչ արժեքի մասին է խոսքը, ինչ քաղաքական պահանջներ են դրվում։ Հնարավոր է, որ այդ քաղաքական պահանջները Հայաստանի համար ընդունելի չեն, մենք չգիտենք»։
«Իհարկե, որոշակի քաղաքական ճնշում պետք է կիրառվի Բաքվի հանդեպ։ Կարվի՞ դա, թե՞ ոչ, կամ ի՞նչ չափով կարվի, այդ հարցերը պետք է ուղղել քաղաքական գործիչներին և դիվանագետներին»։
Չգիտես ինչու՝ էներգետիկ ոլորտում էլ մենք գերադասում ենք հարցերը քննարկել զուտ քաղաքական (ավելի ճիշտ՝ աշխարհաքաղաքական) տեսանկյունից: Տխուր է, բայց մեզ փորձում են համոզել, որ սեփական երկրի էներգահամակարգի զարգացումը համարյա աշխարհաքաղաքական կամ տիեզերամասշտաբ խնդիր է:
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Հայաստանում դպրոցի տնօրենը պետք է լինի հանրային դեմք, որպեսզի կարողանա դիմանալ տարատեսակ ճնշումներին։
«Ակնհայտ է, որ Բաքվում կան ազդեցիկ ուժեր, որոնք հետաքրքրված չեն, թեկուզև՝ առերևույթ, ԼՂ հակամարտության բանակցային գործընթացով և նման կերպ փորձում են ցույց տալ իրենց ուժն ու անհանդուրժողական դիրքորոշումը հայկական կողմերի հանդեպ։ Սակայն ես կարծում եմ, որ այդ ուղին անհեռանկարային է և միայն կարող է առաջացնել պատասխան գործողություններ, որոնք, որքանով ես կարող եմ դատել, ԼՂՀ կողմը ձեռնարկել է՝ ոչնչացնելով հակառակորդի կրակակետը»։
«Քանի դեռ չկան խաղաղ բանակցություններ, քանի դեռ Ադրբեջանն անձնատուր չի եղել, լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքը միշտ կա»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել պատմական գիտությունների թեկնածու, ամերիկագետ Արեգ Գալստյանը։
9 վարչական շրջաններում (բացի Կենտրոնից և Արաբկիրից) բնակարանների գները տարվա սկզբից նվազում են, և գնանկումը խորանում է հատկապես ապրիլ-մայիս ամիսներին։
«Ռուսաստանի քայլերն ինձ վաղուց չեն զարմացնում. կարճաժամկետ տնտեսական շահերը գերակայում են անվտանգության երկարաժամկետ շահերի հանդեպ»:
Կինը, ով կասկածում է իր մայրական ունակություններին, հաճախ փորձում է սեփական կասկածները հաղթահարել ամեն ինչ ինքնուրույն անելու ձգտումով: Նա ուղղակի կամ անուղղակի կերպով մերժում է ցանկացած օգնության առաջարկ:
«2017թ. նոյեմբերին սպասվող ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի ստորագրման հանդեպ իր չեզոք դիրքով Ռուսաստանը բոլորին ցույց կտա, որ նա չունի modus operandi՝ «շունը՝ խոտի դեզի վրա». այն ամենը, ինչ չի սպառնում իր շահերին, ամեն ինչ, ինչը դաշնակցի և ռազմավարական գործընկերոջ օգտին է, պետք է հավանության արժանանա Մոսկվայի կողմից»:
Մեր օրերում կատարյալ ծնող լինելու մղումով՝ ծնողներն ամեն բան անում են երեխայի փոխարեն՝ խոսում, խաղում, և այլն: Նման ծնողները հաճախ այցելում են հոգեբանին այն հարցով, որ իրենց երեխան երեք տարեկան է, սակայն դեռ չի խոսում, կամ ինչ-որ գործողություն չի կատարում:
Իրական արտիստի համար փառքը, սովորաբար, նպատակ չէ։ Այսօր դու կարող ես շատ բաներով հայտնի լինել։ Բայց որպես արտիստ՝ կցանկանայիր աշխարհում ճանաչվել քո արվեստով և աշխատանքով, և այնպես անել, որ մարդիկ գնահատեն քո արվեստն այնպես, ինչպես դու ես այն գնահատում։ Կարծում եմ՝ հիմնական խոչընդոտը ժամանակն է։
«Պետք է տրամադրված լինել լավատեսությամբ, այլ ոչ թե հոռետեսությամբ և ասել՝ վա՜յ, էս ինչ վատ է ամեն ինչը, Կիկոսի մահն է, վաղը-մյուս օրն ավելի վատ կլինի: Այդպես չէ: Մենք մեր հնարավորությունների համաձայն՝ մեր ոտքն ենք մեկնում և ձեռքն ենք մեկնում, և որոշ արդյունքների հասնում ենք, բայց գոռգոռալով, ոչ իրատեսական քաղաքականությամբ մենք շատ բանի չենք հասնի»:
Բենզինի և դիզվառելիքի շուկան մշտապես գտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում։ Հատկապես այն դեպքերում, երբ վառելիքը թանկանում է, հետաքրքրությունն այս ոլորտի նկատմամբ աճում է:
Անդրադառնալով ռուսական զենքի հերթական խմբաքանակի մատակարարմանն Ադրբեջանին` Ա.Աշոտյանը հայտարարեց, որ Հայաստանի համար զենքի մատակարարման ցանկացած դեպք մտահոգիչ է, հատկապես՝ հաշվի առնելով Ադրբեջանի անպատասխանատու և ռազմատենչ հայտարարությունները, քաղաքականությունը.
«Ռուսաստանի դաշնակիցներից ոչ ոք այդպես նվիրված ու հետևողականորեն առաջ չի մղում Ռուսաստանի հետաքրքրությունները որևէ կառույցում, ինչպես Հայաստանը։ Ցանկացած փորձագետ դա կհաստատի»:
«Մենք չենք հայտարարել այն մասին, որ դուրս ենք գալիս ԵՏՄ-ից, սկանդալ չենք սարքում ԵՏՄ-ի ներսում, ինչպես դա անում է Բելառուսը, չնայած՝ գուցե հարկավոր էր, որովհետև այդ սկանդալների հիման վրա նույն Բելառուսն իր համար դիվիդենտներն է հավաքում»։
«Լավրովը ոչ թե փորձում է, այլ ուղիղ ասում է, որ, քանի որ նույն «Արևելյան համագործակցությունն» ընկալվում է՝ որպես հակառուսական, ապա, եթե ինչ-որ համաձայնագիր ստորագրվի նոյեմբերին, ապա դա ևս կդիտարկվի՝ որպես Ռուսաստանի դեմ ուղղված գործողություն»: