Ռուսաստանի Դաշնությունն Ադրբեջանին այս տարի մատակարարել է առնվազն հինգ միավոր ТОР-М2Е ժամանակակից զենիթահրթիռային համալիր. Աբրահամյան
Քաղաքագետ Էդուարդ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Փաստորեն, այս տարի Ռուսաստանի Դաշնությունը Ադրբեջանին մատակարարել է առնվազն հինգ միավոր ТОР-М2Е ժամանակակից զենիթահրթիռային համալիր ու առնվազն լրացուցուցիչ մատակարարումներ է արել ՄՍՏԱ-Ս ինքնագնաց հրետանային համակարգերի առումով։ Թե բա՝ «վատացել են Պուտինի ու Ալիևի հարաբերություններ»։
Ադրբեջանը նաև Չինաստանից ստացել է հակաօդային պաշտպանության համակարգեր, հավանավար երկրորդ էշելոնի պաշտպանության։ Ինչպես նաև՝ չեխական ԴԻՏԱ ժամանակակից ինքնագնաց հրետանային համակարգեր, Սերբական ժամանակակից ինքնագնաց հրետանային համակարգեր, ու էլի լուրջ քանակությամբ այլ զինատեսակներ, այդ թվում նաև չինա-պակիստանյան J-17 Block III ինքնաթիռներ։
Սպասենք մեծ ռազմական շքերթին»։

