Ռուսաստանը հիմա ԱՄՆ-ի հետ շփման գծի ռուսական քարտեզներ չի տրամադրում. Կրեմլ
Ռուսաստանը ներկայում ԱՄՆ-ի հետ շփման գծի ռուսական քարտեզներ չի տրամադրում. նման պարզաբանումներ տրվել են նախկինում, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն։
«Մենք դրանք հիմա չենք տրամադրում։ Երբ շփումներ կային, իհարկե, քարտեզների վերաբերյալ պարզաբանումներ տրվեցին»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը Վաշինգտոնին փոխանցում է կիսվում է շփման գծի քարտեզների ռուսական տարբերակները։

