Բաթումիի նորակառույց շենքերի բնակարանների մեծ մասը գնել են օտարերկրացիները, որոնց թվում՝ Հայաստանի քաղաքացիներ
Բաթումիում նոր բնակարանների մոտավորապես երեք քառորդի գնորդներն օտարերկրացիներ են. հայտնել է Новости-Грузия-ն: 2025 թվականին Galt & Taggart-ի ուսումնասիրած զարգացման նախագծերում բնակարանների 77%-ը գնել են օտարերկրացիներ, իսկ 23%-ը՝ Վրաստանի քաղաքացիներ։
Բնակարանների գնումների բաշխումը ըստ քաղաքացիության հետևյալն է.
Վրաստան՝ 23 տոկոս,
Ուկրաինա, Ռուսաստան և Բելառուս՝ 20-ական տոկոս,
Իսրայել՝ 16 տոկոս,
Եվրոպա՝ 12 տոկոս,
Թուրքիա՝ 9 տոկոս,
Արաբական երկրներ՝ 7-ական տոկոս,
Կենտրոնական Ասիա՝ 6 տոկոս,
Հայաստան և Ադրբեջան՝ 2-ական տոկոս,
Մնացած երկրներ՝ 5-ական տոկոս։
Ընթացիկ շինարարության զգալիորեն ավելի մեծ մասը ներդրումային նախագծեր են, հիմնականում միջին դասի ստուդիա-բնակարաններ, որոնց գինը մեկ քառակուսի մետրի համար կազմում է 1500-2500 դոլար՝ «բանալիով պատրաստ» վերանորոգմամբ։
Galt & Taggart-ի տվյալներով՝ կարճաժամկետ վարձակալության բնակարանների թիվը, ըստ կանխատեսումների, կկրկնապատկվի մինչև 2029 թվականը, ինչը կարող է բացասաբար ազդել եկամտաբերության վրա, եթե զբոսաշրջիկների հոսքը և մնալու միջին տևողությունը չաճեն։
Բնակելի ֆոնդի աճը գլխավորապես պայմանավորված է «ներդրումային բնակարաններով», որոնք հիմնականում ծովափին են։ Անձնական օգտագործման համար նախատեսված բնակելի կառույցները կենտրոնացած են քաղաքի կենտրոնում։
Գրեթե բոլոր ընթացիկ նախագծերը (98 տոկոս) ուղղված են բյուջետային և միջին դասի հատվածներին, ինչը սահմանափակ հնարավորություններ է թողնում բարձր եկամուտ ունեցող գնորդների համար, որոնք փնտրում են բարձրակարգ բնակարաններ՝ կենսապայմանների բարելավման համար։
Բաթումիի անշարժ գույքի շուկան, ըստ կանխատեսումների, 2025 թվականին կհասնի 1,1 միլիարդ դոլարի՝ վաճառված 16 800 բնակարաններով։

