«Մեր պարտքի ներգրավման նպատակներից մեկը, որը պակաս կարևոր չի, քան դեֆիցիտի ֆինանսավորումը, ֆինանսական շուկայում փարոսի դեր կատարելն է, որովհետև խաղի բոլոր մանակիցներին պետք է որևէ բան, որ բոլորը վստահում են և ընդունում են` որպես հիմք»։
Քանի որ ապրելակերպը կախված է շրջակա միջավայրից, տարբեր հանգամանքներից, ի վերջո, այլ մարդկանցից, մարդը մշտապես ապրում է այն վախով, թե պետք է «ենթարկվել ընդհանուր կարգուկանոնին», իսկ եթե նա դա չի ցանկանում, ապա սկսվում է ներքին պայքարը:
ՀՀ Կենտրոնական բանկը 2014 թվականի վերջին փոփոխեց ՀՀ տարածքում գործող բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն շեմը և 5 մլրդ դրամից դարձրեց 30 մլրդ դրամ։ Գործող 21 բանկերը 2 տարի ժամանակ ունեին և պետք է իրենց կապիտալն արդեն 2017թ. հունվար 1-ի դրությամբ համապատասխանեցնեին ԿԲ նոր պահանջին։
«Պատրոնները կամ տերերը» ժամանակ առ ժամանակ նաև դիմում են ուժի գործադրմանը՝ հիշեցնելու, որ իրենց է պատկանում բռնի ուժի մոնոպոլիան:
Պատասխանելով հարցին, թե ինչու իշխող ՀՀԿ-ից դժգոհ ժողովուրդը մոտավորապես 50% ձայն տվեց կուսակցությանը, նա ասել է. «Ձեր հարցի պատասխանը ՀՀԿ կարգախոսի առաջին մասում է` «կայունություն»:
2016 տնտեսական տարին հաջող չէր. գրանցվեց տնտեսական ակտիվության թույլ՝ 0,5%-անոց աճ, իսկ ՀՆԱ իրական աճը կանխատվեսվող 2,2%-ի փոխարեն՝ կազմեց ընդամենը 0,2%։
«Անցյալ տարվա ապրիլից առաջ ևս որևէ մեկը չէր սպասում, որ կլինի պատերազմ, որ կլինեն պատերազմով շահագրգռված կողմեր, բայց եղան։ Զգոնությունը երբեք չի կարելի կորցնել»:
«Քանի որ սա չկա, գալիս է պահ, երբ ամեն ընտրող մտածում է, որ, եթե իր կարիքը թեկնածուն ունի 5 տարին մեկ, պետք է փորձել առավելագույնը պոկել նրանից»։
Այլ կերպ ասած՝ նորաստեղծ ֆինանսական կազմակերպությունների հսկողության պալատն արդեն սանձազերծել է սեփականության վերաբաշխման նոր գործընթաց: Իսկ դրա պատճառը կարող են ներկայացնել հարևան երկրի ներքին քաղաքական կյանքին հետևող փորձագետները: Այդ երկրի կառավարական շրջանակներում կլանային պայքարը նոր փուլում է հայտնվել:
«168 Ժամ» թերթին կից գործող «Պրեսսինգ» ակումբի քննարկման հերթական թեման Երևանի ավագանու ընտրություններն են:
«Սիրիան այն օջախն է, որտեղ Թրամփը կարող է ինքնահաստատվել և որոշակի խնդիրներ լուծել, իսկ այս տարածաշրջանը, առավել ևս՝ ԼՂ հակամարտությունը, շատ փոքր խնդիր է, այստեղ ամերիկյան կողմին կառուցողականությունն ավելի ձեռնտու է, քան հակառակ քաղաքականությունը»:
Կախվածությունը բազմակողմանի և բավական բարդ խնդիր է: Շատերը կախվածությունը համարում են բժշկական խնդիր: Մասամբ այդպես է, սակայն կախվածության առաջացման հարցում, անկասկած, գլխավոր դեր խաղում է նաև հոգեբանական գործոնը, և հետևաբար՝ կախվածությունից ձերբազատվելու համար հոգեբանի դերը շատ նշանակալի կարող է լինել:
«ԱՄՆ-ը ընդլայնելու է իր ազդեցությունն այս տարածաշրջանում ամենատարբեր միջոցներով։ Եթե խոսենք ԼՂ հակամարտության կարգավորման մասին, ապա Սպիտակ տանը հաշվի են առել այն փաստը, որ 2017թ. փետրվարյան սրումից հետո բանակցային գործընթացն ըստ էության կախվել է օդում։ Որևէ մեկը չգիտի, թե ինչ պետք է անել սրանից հետո, և դա ձեռնտու է ԱՄՆ-ին»։
Այս տարվա առաջին 2 ամիսների տնտեսական ակտիվության աճը տպավորիչ էր՝ 6%-ի միջակայքում։ Տպավորիչ էին նաև արդյունաբերության և ծառայությունների ոլորտի երկնիշ աճի, արտաքին առևտրի ցուցանիշները։
«Ես չեմ բացառում, որ նման երևույթներ եղել են։ Նման երևույթներ աշխարհի բոլոր երկրներում էլ կան։ Սա չի արդարացվում։ Մենք պետք է ընտրություն առ ընտրություն փորձենք ավելի ժողովրդավարական իրականացնել մեր ընտրությունները»։
«Ամերիկան կներկայացնի ԼՂ հարցում սեփական մոտեցումը, որը կրկին ավելի կտրուկ կլինի, քան նախկինում։ Ռուսաստանին կփորձեն հեռացնել հակամարտության կարգավորումից, առավել ևս, այն դեպքում, եթե Վաշինգտոնին հաջողվի առաջ մղել սեփական գիծը սիրիական խնդրում։ Սիրիան շատ բան ցույց կտա»:
«Օրինակ, եթե դուք Անգլիայում ապրեք, եթերում Pink Floyd կամ Тhe Beatles չեք տեսնի, կտեսնեք բոյբենդների, որոնք մեկ տարի անց լրիվ մոռացվելու են։ Նույն խնդիրը մեզ մոտ է. մեր եթերում ամեն օր չենք լսում, օրինակ՝ Լիլիթ Պիպոյան, այլ տեսնում ենք շատ ավելի հասարակ բաներ։ Դա ռեյտինգ պահելու համար է…»:
Կառավարությունը ցանկանում է ամեն գնով պահպանել վստահության մակարդակը՝ ֆիքսել այն որոշակի նիշի վրա և թույլ չտալ, որ իջնի։ Իսկ դրա համար ձեռքբերումները պետք է ներկայացնել առանց շտապելու, ճիշտ ժամանակին և մաս-մաս։
Դիվանագիտական հռետորաբանությունից դուրս պետք է նկատի ունենալ, որ սա քաղաքական ուղերձ է, «նամակ», որը, անշուշտ, իր դերակատարությունն ունի Միջին Արևելքի քաղաքականության մեջ, ռուս-ամերիկյան հարաբերություններում։
ՀՀ պետական պարտքը 2017 թվականի փետրվարի վերջի դրությամբ կազմել է 2 տրիլիոն 901.3 մլրդ դրամ կամ 5 մլրդ 961.2 մլն ԱՄՆ դոլար։ Տարվա սկզբի համեմատ ՀՀ պետական պարտքն աճել է 25.7 մլրդ դրամով։ Այդ թվում՝ կառավարության արտաքին պարտքը դոլարային արտահայտությամբ գրեթե չի փոխվել և մնացել է 4.3 մլրդ դոլարի սահմաններում։
«Դա անհնարին է, ոչ ոք չի պարտադրի, և իրենք էլ ոչ մի ցանկություն չունեն։ Ամեն ելույթի ժամանակ ՄԽ յուրաքանչյուր համանախագահ ասում է՝ որևէ մեկը որևէ բան չի պարտադրում։ Նման խնդիր չկա»։
«Ցանկացած երկրի դեպքում այդպես է, որպեսզի իշխող ուժը չստանա ձայների մեծամասնությունը, այդ երկրում պետք է տեղի ունենա ազգային աղետ այնպես, ինչպես դա եղավ, օրինակ, 1993թ. Ռուսաստանի ընտրությունների ժամանակ…»:
Ադրբեջանը հստակ ազդակներ է ուղարկում և հասկացնում` «հարգելի բարեկամներ, մեր գազային կազմակերպությունն առաջին խոշոր հարկ վճարողներից է, և չէինք ցանկանա այլ տրամադրություններ առկա տնտեսական և առևտրային հարաբերություններում»:
Եթե աճի այս տեմպերը տրամաբանական ինչ-ինչ բացատրություններ ունեին, ապա ծառայությունների ոլորտի աճի մասին հրապարակված կրկին երկնիշ՝ 11,1 «գոլդ» համարով աճը դժվար է ընկալել ու մեկնաբանել:
«Կինոինդուստրիան ունի ստանդարտ կրետերիաններ՝ եթե կինոն նկարահանվում է, ուրեմն կա՛մ պետք է մտնի մեծ փառատոներ, կա՛մ կինոշուկա: Եթե ձեր կինոն ոչ մի տեղ պահանջված չէ, ուրեմն դուք կինո չեք նկարում, և վերջ»:
«Այսուհետ ևս հայ-ռուսական հարաբերությունները զարգանալու են իրենց բնականոն հունով, փոփոխությունների պատճառ չեմ տեսնում»,- ասել է Մոդեստ Կոլերովը:
Դեռահասությունը յուրօրինակ տարիքային դրսևորման փուլ է, որը հիմնականում կազմավորում է մարդու անձը, նրա հարմարումը սոցիալական կյանքի նորմերին, պահանջներին:
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվարկել է ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները` բոլոր 2009 տեղամասերի նախնական տվյալներով:
Որոշ ուժեր բավարարվեցին հաղորդագրություններ տարածելով, նրանց անդամների հիմնական մասի հեռախոսներն անհասանելի էին, ոմանք էլ մերժում էին որևէ մեկնաբանություն տալ։
Կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրություններն անցան, ըստ էության, սպասելիի և կանխատեսելիի շրջանակներում։ Ընտրությունների ընթացքում կիրառվեցին ընտրախախտումների գրեթե բոլոր ավանդական եղանակները՝ ընտրակաշառքներ, ընտրողների զանգվածային տեղափոխում, ճնշումներ, վախի մթնոլորտ։