Թուրքիայի և Ֆինլանդիայի առևտրի ծավալները կազմում են 1․8 մլրդ դոլար

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նոյեմբերի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում կմեկնի Ֆինլանդիա։ Այցի շրջանակներում Ֆիդանը կհանդիպի Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենի հետ, ինչպես նաև կհանդիպի Ֆինլանդիայի թաթարական համայնքի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նախատեսվում է, որ Թուրքիայի արտգործնախարարը ելույթ կունենա Ֆինլանդիայի խորհրդարանում կայանալիք «Թուրքիա-Ֆինլանդիա համագործակցություն» թեմայով միջոցառմանը։ Նա կանդրադառնա թուրք-ֆիննական հարաբերությունների խորացմանը և դիվերսիֆիկացմանը, մասնավորապես՝ առևտրի, ներդրումների և ռազմարդյունաբերության ոլորտներում:

Ակնկալվում է, որ կքննարկվեն Ֆինլանդիայի հետ ավելի սերտ համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների, կիբերանվտանգությունը, ֆինանսական տեխնոլոգիաների և վերականգնվող էներգիայի ոլորտներում:

Նշենք, որ երկու երկրների միջև առևտրի ծավալը 2024 թվականին կազմել է մոտ 1.8 մլրդ դոլար։

Տեսանյութեր

Լրահոս