Բաժիններ՝

49-ամյա տղամարդը հողամասում մարիխուանա է պահել և օգտագործել

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ Ջրաշեն գյուղի բնակիչ 49-ամյա տղամարդը հողամասում ապօրինի պահում և օգտագործում է մարիխուանա։

Ստուգման նպատակով համայնքային ոստիկանները նոյեմբերի 1-ին այցելել են տղամարդուն: Նա հայտնել է, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է:

Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի ընթացքում կատարված զննությամբ տղամարդու հողամասում գտնվող քարե շինություnում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող մոտ 14 գրամանոց զանգված։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930