ԱՄՆ կառավարության աշխատանքի ընդհատումը կլինի երկրի պատմության մեջ ամենաերկարը. AFP

Երեքշաբթի ԱՄՆ կառավարության աշխատանքի ընդհատման 35-րդ օրն է, ինչը կրկնում է Դոնալդ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում սահմանված ռեկորդը, քանի որ օրենսդիրները լավատեսություն հայտնեցին կուլիսներում վեճը լուծելու ուղղությամբ առաջընթացի վերաբերյալ, հաղորդում է Ֆրանսպրեսը (AFP)։

Դաշնային շաթդաունը, գրեթե անխուսափելի է, որ կդառնա պատմության մեջ ամենաերկարը։

Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թունը երկուշաբթի բոլորին լավատեսություն ներշնչեց՝ լրագրողներին ասելով, թե «լավատես» է այն առումով, որ թշնամաբար տրամադրված հանրապետականների և դեմոկրատների միջև բանակցությունները կարող են համաձայնությամբ ավարտվել մինչև հաջորդ շաբաթ։

Կառավարությունը գործնականում լճացման մեջ է, քանի որ Կոնգրեսը չի կարողացել հաստատել ֆինանսավորումը սեպտեմբերի 30-ից հետո, և ցավն այն է, որ միլիոնավոր ամերիկացիների աջակցության առկախված ծրագրերը, մասնավորապես՝ սննդի օգնությունը, անորոշ վիճակում են։

Մոտ 1,4 միլիոն դաշնային աշխատողներ՝ օդային երթևեկության կարգավարներից մինչև զբոսայգու պահապաններ, անվարձահատույց ուղարկվել են հարկադիր արձակուրդի կամ ստիպված են եղել աշխատել առանց վարձատրության, մինչդեռ կենսականորեն կարևոր սոցիալական ծրագրերը և նույնիսկ զինծառայողների աշխատավարձը վտանգված են։ Որոշ օրենսդիրներ, որոնց թվում՝ Թունը և Ջոնսոնը, հույս ունեն, որ երեքշաբթի Նյու Յորքում, Վիրջինիայում, Նյու Ջերսիում և Կալիֆոռնիայում անցկացվելիք ընտրությունները կապահովեն կառավարության վերաբացման համար անհրաժեշտ խթանը։

Դեմոկրատները հայտարարում են, որ ֆինանսավորման վերաբերյալ կքվեարկեն միայն այն բանից հետո, երբ համաձայնության գան միլիոնավոր ամերիկացիների համար առողջապահական ծառայությունները մատչելի դարձնող ապահովագրական սուբսիդիաների ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։

Սակայն հանրապետականները պնդում են, որ առողջապահությանը կանդրադառնան միայն այն բանից հետո, երբ դեմոկրատները քվեարկեն Վաշինգտոնում լույսերը կրկին վառելու օգտին։

Տեսանյութեր

Լրահոս