
Տեր հայր ջան, քո անունն Օձունի բոլոր ժամանակների պատմության մեջ գրվելու է ոսկե տառերով, պինդ կաց. Արմեն Հովասափյանը՝ Տեր Վրթանեսին

Արմեն Հովասափյանը գրում է. «Պատեհապաշտ անհայրենիքները առավոտվանից խառնել են բոլորիս հոգեկանները՝ հերթական անգամ հարձակվելով Հայոց Եկեեղցու վրա։ Գործընթացի միակ պատասխանատուն, օրվա կառավարիչն է, ում ձեռքին իրավապահ համակարգը դարձել է խամաճիկ՝ ում, ոնց ցանկանում ճկում է։
Առավոտյան Արագածոտնի թեմում ձերբայկալված 12 քահանաների մեջ է նաև իմ լավագույն ընկերներից մեկը՝ Տեր Վրթանես Բաղալյան-ը․ իմ՝ որպես քրիստոնիայի, դաստիարակության հարցում շրջադարձային դերակատարություն ունեցած մի մարդ, ում հետ ունեմ բազում ուրախ, ինչպես նաև տխուր ապրած օրեր։ Տեր հոր տեսակը պայքարող է, ֆանտաստիկ հայրենասեր և իր գործի նվիրյալ ու փայլուն գիտակ։
Տեր Վրթանեսը 16 տարի անտրտունջ իր հգևոր ծառայությունն է իրականցրել Օձունում՝ դառնալով հասարակության մերանը։ Նրա շնորհիվ Օձունի Սուրբ Աստվածածինը ճանաչելի դարձավ ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում։
Անուրանալի է այն վաստակն ու ներդրումը, որն ունեցել է Տեր Վրթանեսը Օձունի հոգևոր, մշակությանին ու հասարակական կյանքում։ Օձունում ապրող յուրաքանրչյուր մարդու նա անուն ազգանունով ճանաչում է, հատ-հատ գնացել է բոլորի տները՝ կնքել երեխաների, պսակ արել, թաղման կարգ ու տնօրհնեք կազմակերպել․ գրեթե ոչ մի միջոցառում՝ այդ թվում անձնական, չէր անցնում առանց Տեր հոր։
Ասելիքս հետևյալն է․ այսօր Տեր Վրթանեսին ապօրինաբար ձերբակալել են, տևական ժամանակ անգամ տեղյակ չէինք այդ փաստի մասին՝ 12 քահանայի ձերբակալել են, իսկ 6- մասին, այդ թվում Տեր Վրթանեսի, ընդհանրապես տեղեկություն չկար, թե որտեղ է գտնվում։
Օձունեցիներս պարտավոր ենք մեր զորակցությունն ու սատարումը հայտնել այն մարդուն, ով մեր գյուղում ունի անչափելի ու անսահման ծավալի մեծ ներդրում, պատմական ավանդ։
Տեր հայր ջան, քո անունն Օձունի բոլոր ժամանակների պատմության մեջ գրվելու է ոսկե տառերով, դա ես եմ քեզ խոստանում։
Պինդ կաց, ու համբերություն քեզ»: