Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը և Բելգիայի թագուհի Մաթիլդան կարևորել են ներառական և որակյալ կրթության դերը կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում

Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է աշխատանքային այցով մեր երկրում գտնվող Բելգիայի թագուհի, Նորին Մեծություն Մաթիլդային:

Փաշինյանը ողջունել է թագուհու այցը Հայաստան և հույս հայտնել, որ նա մեր երկրից կստանա ջերմ տպավորություններ։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Նորին Մեծության առաջնորդությունը՝ որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպան և հավելել, որ Հայաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում 2030 Օրակարգի շրջանակներում ստանձնած պարտավորությունները լավագույնս կյանքի կոչելու համար։

Թագուհի Մաթիլդան շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ տպավորված է Հայաստանով։ Նորին մեծությունը կարևորել է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպանությունն ու այդ նպատակով միջոցառումների իրականացումը։ Այդ համատեքստում երկուստեք կարևորվել է ներառական և որակյալ կրթության դերը Կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում: Անդրադարձ է կատարվել նաև հասարակության մեջ կանանց դերի հզորացման խնդրին և այդ ուղղությամբ իրականացվող քայլերին:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և տարածաշրջանում կայունության ապահովմանը միտված ջանքերի շուրջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս