Քահանաների հեռախոսներն առգրավվել են

168.am-ի տեղեկություններով, այսօր առավոտյան Երևանի Քննչական վարչություն բերման ենթարկված հոգևորականներին բաց են թողել, սակայն նրանց բոլորի բջջային հեռախոսներն առգրավվել են։

Նշենք, որ այսօր առավոտյան իրավապահ մարմինները խուզարկություն էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, որից հետո բերման էին ենթարկել Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և թեմում հագևոր ծառայություն իրականացնող մոտ մեկ տասնյակ քահանաների։

Մի քանի ժամ փաստաբանները տեղյակ չէին, թե որտեղ է գտնվում Արագածոտնի մարզի առաջնորդը, գրեթե վեց ժամ անց միայն փաստաբաններին տեղեկացրեցին, որ սրբազանը գտնվում է Կենտրոնի ոստիկանությունում։

Փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքով՝ Արագածոտնի թեմի առաջնորդին ձերբակալել են և առաջադրել մեղադրանք, նրան պատրաստվում են տանել կալանքի:

Կարդացեք նաև

Ժամեր առաջ Մայր աթոռի տարածած տեղեկության համաձայն, բերման էին ենթարկվել Արագածոտնի թեմի առաջնորդը, թեմի 12 քահանաներ՝ Արժ․ Տ․ Փառեն քհն․ Առաքելյանը, Արժ․ Տ․ Հայկ քհն․ Քոչարյանը, Արժ․ Տ․ Մկրտիչ քհն․ Երանյանը, Արժ․ Տ․ Մանուկ քհն․ Զեյնալյանը, Արժ․ Տ․ Ղևոնդ քհն․ Գափոյանը, Արժ․ Տ․ Հայկ քհն․ Սահակյանը, Արժ․ Տ․ Սարգիս քհն․ Սարգսյանը, Արժ․ Տ․ Գարեգին քհն․ Արսենյանը, Արժ․ Տ․ Նարեկ քհն․ Սարգսյանը, Արժ․ Տ․ Օշին քհն․ Հայրապետյանը, Տ․ Վրթանես քհն․ Բաղալյանը, Արժ․ Տ․ Համբարձում քհն․ Դանիելյանը, Արագածոտնի թեմի հաշվապահը, գանձապահը և գործավարը։

Տեսանյութեր

Լրահոս