Բանտարկվում են ազգային բարերարներ ու եկեղեցականներ, բայց հասարակության մի հատված այս ամենը չնկատելու է տալիս. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

««Մի զայրանար, քանզի անձիդ դեմ ապերախտողը շուն չէ, այլ՝ մարդ։

Անհայրենասերը քո գործերի մեջ տեսնում է այն, ինչ պակասում է իրեն- եւ հէնց այդ է պատճառը, որ նա չի հանդուրժում քո հոգեւոր լուծը, քո իշխանութիւնը։

Ահա, թե ուր է շրջապատիդ որոշ տարրերի պաղ անտարբերութեան, երբեմն էլ՝ թ շնամանքի գաղտնիքը։

Մի աստուածիութիւն ունին սրանք- օրուայ իշխանաւորը,որի մանկլաւիկը, պնակալէզը, շնիկը լինելու մեջ է իրենց երջանկութիւնը։

Նման չարարիւեստ էակներից շաղախուած մի ցածոգի ամբոխ ,դարեր առաջ սպանեց Սոկրատէսին,եւ աւազակների հետ ՝ խաչ հանեց Նազովրեցուն»։

Գարեգին Նժդեհ .«Ռազմիկ», 1940,25 դեկտեմբեր»։

Հ.Գ. 80 տարի է անցել հանճարեղ Նժդեհի այս խոսքերն արտասանելուց, բայց դժբախտաբար նմանատիպ իրավիճակ է տիրում այսօր մեր հայրենիքում։

Բանտարկվում են ազգային բարերարներ ու եկեղեցականներ, բայց հասարակության մի հատված այս ամենը չնկատելու է տալիս՝ հաշտ «ապրելով» այս իրականության հետ»։

Տեսանյութեր

Լրահոս