
Վաշինգտոնն ակնկալում է, որ Ճապոնիան կդադարեցնի ռուսական էներգակիրների ներմուծումը․ Սքոթ Բեսենթ

Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ Ճապոնիան կհրաժարվի Ռուսաստանից իրականացվող նավթի գնումներից։ Այս մասին Ճապոնիայի ֆինանսների նախարար Կացունոբու Կատոյի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«Այսօր ես հանդիպեցի Ճապոնիայի ֆինանսների նախարար Կացունոբու Կատոյի հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգներում ԱՄՆ-Ճապոնիա առևտրային և ներդրումային համաձայնագրի միջոցով Ճապոնիայի ռազմավարական ներդրումների մոբիլիզացման ծրագրերը:
Նախարար Կատոյի հետ մենք նաև քննարկեցինք ԱՄՆ-Ճապոնիա տնտեսական հարաբերություններին առնչվող կարևոր հարցեր և վարչակազմի ակնկալիքը, որ Ճապոնիան կդադարեցնի ռուսական էներգակիրների ներմուծումը»,- X-ի իր էջում գրել է Սքոթ Բեսենթը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին վստահեցրել է, որ հնդկական կողմը դադարեցնելու է Ռուսաստանից նավթի գնումները։ Թրամփը հայտնել էր, որ հաջորդը ցանկանում են հասնել նրան, որ Չինաստանը ևս հրաժարվի ՌԴ հետ էներգետիկայի ոլորտում համագործակցությունից։
Այս հայտարարությանն արաձգանքել էր Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը՝ նշելով, որ Պոկինը մերժում է ցանկացած ճնշում, որը փորձ կարվի գործադրել իրենց նկատմամբ։