Բաժիններ՝

Բալենի թթվահամ. Կեռասունտի հրաշագործ բուժարարը

Մեզ լավ հայտնի Բալենի սովորականը կամ թթվահամը (Cerasus vulgaris, C. austere) բուծվել է բնական եղանակով` բալենի տափաստանայինի (կամ այլ կերպ` թփուտայինի) և կեռասենու (C. avium, avium=թռչուն) խաչաձևումից։ Դա կարող էր տեղի ունենալ Կարպատներում, Բալկաններում, Ղրիմում, Հյուսիսային Կովկասում կամ Փոքր Ասիայում, որտեղ այդ ծառատեսակներն աճում են բնության մեջ։
Կեռասենին հիշատակված է Սարգոն Բ արքայի կյանքը նկարագրող հին ասորական գրություններում (Ք.ա. 720թ.)։

Մոտ 4500 տարի առաջ, կրկին Սարգոն անունով մի զորավար` Փոքր Հայքին սահմանակից Կեսարիա քաղաքից Աքքադ է տարել մի շարք բուսատեսակներ, այդ թվում` նաև «sallyru»։ Հայտնի է միայն, որ դա միակորիզ պտուղներ ունեցող ծառատեսակ է եղել։

Կեռասենին նկարագրել է պատմիչ Հերոդոտը։ Կա նաև կարծիք, որ բույսը Հռոմ է տարվել (ք.հ. 74 թ.) Կեռասունտ քաղաքից (Տրապիզոնի մոտակայքից) և անվանվել է Կեռասունտի սալոր (Prunus cerasus)։ Այսօր «կեռաս» արմատը հնչում է գրեթե բոլոր եվրոպական լեզուներում։
Կեռասենին, բալենի թփուտայինը և դրանց բնական խաչաձևումից ստացված բալենի թթվահամը (C. Vulgaris) սկսել են դիտարկել որպես առանձին տեսակներ 15-րդ դարի վերջից։

Բալենու (կեռաս) հատկությունների մասին գրել է անտիկ ժամանակների բժիշկ Սիվինիուսը (Ք.ա 3-րդ դար), իսկ 1569թ. Գերմանիայում հրատարակված «Առողջության այգի) ժողովածուի մեջ բալենուն նվիրվել է առանձին ծավալուն հոդված։ Բուսահնէեաբանները կարծում են, որ կեռասենին, նույն ինքը` «բալ թռչնի», արդեն շուրջ 10.000 տարի աճում է Շվեյցարիայում, Դանիայում և Հայկական լեռնաշխարհում, նաև Նիգ-Ապարանի, Կոտայքի, Գուգարքի, Ստեփանավանի, Գեղարքունիքի, Սյունիքի միջին լեռնային գոտիների կաղնեբոխային անտառներում` առանձին կամ խմբերով։ Բալենի թփայինը ՀՀ բնության մեջ չի հանդիպում, իսկ բալենի թթվահամը հաճախ վայրիանում է։

Կարդացեք նաև

Բալենին չորադիմացկուն, լուսասեր, ցրտադիմացկուն բույս է։ Բնության մեջ հանդիպում են բալենու ավելի քան 130 տեսակներ, տարածված է Երկիր մոլորակի Հյուսիսային կիսագնդում։ Բույսը մշակվում է նաև Չիլիում, Բրազիլիայում, Ավստրալիայում և այլուր։ Բալի կորիզներից ստացվում է օճառ, իսկ պտղակոթունից և խեժից` դեղորայք։ Բուժիչ հատկություններ ունեն բալենու բոլոր մասերը, բույսից արտադրվող հյութը (խեժը), մեղրը։ Մեկ հասուն ծառի մեղրատվությունը մինչև 4 կգ է։

Բուժում է բալենու պտուղը
Պարունակում է 80-86 տոկոս ջուր, 0,8 տոկոս սպիտակուց, 0,2 տոկոս ճարպ, 6-15 տոկոս գլյուկոզա և ֆրուկտոզա, 1։5-2,5 տոկոս օրգանական թթուներ (խնձորի, կիտրոնի, խինինի, սաթի), 0,1-0,5 տոկոս անտոցիանային ներկանյութեր և դաբաղանյութեր, նաև պեկտին, ազոտային միացություններ։ Կորիզում կա մինչև 0,85 տոկոս ամիգդալին, եթերային յուղ, 25-35 տոկոս ճարպ։ Ամիգդալինը քայքայվում է աղիներում և վեր է ածվում կապտաթթվի։

Զգուշացում. Կորիզի մեծ չափաքանակները թունավոր են։

BalԲալենու պտուղը հարուստ է կալիումով (255 մգ` 100 գ հումքի մեջ), պղինձով` 1,17 մգ, կումարինով` 0,6-3,5 մգ, պարունակում է նաև երկաթ-1,5 մգ, կալցիում- 37 մգ, մագնիում-26 մգ, ֆոսֆոր-30 մգ, վիտամիններ` C-1 5 մգ, E-0,32 մգ, նիացին-0,4 մգ, բիոտին-0,4 մգ, B1, B2, B5, B6, ֆոլիաթթու-6 մկգ, ռուտին, ֆլավոնոիդ կվերցետին, կարոտինային նյութեր։

Բալենին պարունակում է որոշակի քանակի ցինկ և քրոմ, որոնք նպաստում են ինսուլինի գոյացմանը և յուրացմանը հյուսվածքներում։
Պղինձը կարևոր է մաշկի համար, առանց այդ միկրոտարրի կարող է զարգանալ վիտիլիգո` հատկապես երեխաների մոտ։
Կոբալտը, յոդը, կալցիումը, պղինձը և մոլիբդենը նպաստում են վահանագեղձի բնականոն աշխատանքին։

Երկաթի յուրացմանը նպաստում են պղինձը, ֆոլիաթթուն և կոբալտը (կարևոր է B12 վիտամինի յուրացման համար)։
Կալցիումի, կալիումի, ֆոսֆորի և մագնիումի փոխհարաբերակցությունը բարենպաստ է կալցիումի յուրացման համար` բալի պտուղը կանխարգելում է օստեոպորոզի զարգացումը և կալցիումի աղերի կուտակումն օրգանիզմում, ամրացնում է ատամները։

Նիացինի առկայության շնորհիվ, որը հատկապես շատ է բալի չրում, նվազում է ծխելու պահանջը։
Վերջերս հայտնաբերվել է, որ բալն ունի քնաբեր հատկություն։ Գիտնականները կարծում են, որ բալի պտղում պարունակվում է մելատոնին, որը գոյանում է մարդու ուղեղում գտնվող կոնաձև գեղձում։ Մելատոնինի քանակն առավել բարձր է գիշերվա ժամը 2-3-ը, զգալիորեն նվազում է լուսաբացին, իսկ ցերեկը տասն անգամ քիչ է։ Տարիքի հետ կոնաձև գեղձի ակտիվությունը զգալիորեն նվազում է (տե՛ս «168 Ժամ», մարտի 21, 2013թ.)։

Մելատոնինը հզոր հակաօքսիդանտ է, դրա օգտակար ազդեցության ավելացմանը զգալիորեն նպաստում են բալենու պտղում պարունակվող անտոցիանները, ֆլավոնները, կարոտինային նյութերը, C և E վիտամինները։

Վերջին տարիներին Կալիֆոռնիայի համալսարանում կազմվել է լավագույն հակաօքսիդանտ հատկություն ունեցող պտղահյութերի ցուցակը։ Առաջին հորիզոնականում է նռան հյութը, որին հաջորդում են կարմիր գինին, խաղողի, հապալասի և բալի հյութերը։ Նշվում է, որ 5-րդ տեղը զբաղեցրած բալի հյութը`

  • պահպանում է ծերացումից ատամները և աչքերը,
  • լրացնում է հեմոգլոբինի պակասը, նույնը և` կեռասը,
  • նվազեցնում է ուռուցքների առաջացման հավանականությունը,
  • խթանում է ուղեղի աշխատանքը,
  • նպաստում է հիշողության պահպանմանը։

Այլ հետազոտությունների միջոցով պարզվել է, որ բալը նպաստում է ճարպի և շաքարի յուրացմանն օրգանիզմում, կանխարգելում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների առաջացումն ու զարգացումը։
Կումարինի պարունակությամբ բալի պտուղը զիջում է միայն մորուն, կարմիր հաղարջին և նռանը։

Կումարինը նպաստում է օրգանիզմի կենսագործունեության ակտիվացմանը, կարգավորում է արյան մակարդելիությունը, կանխարգելում է թրոմբների առաջացումը։

Բալի հյութը պարզապես անփոխարինելի է թրոմբոֆլեբիտի, սրտի իշեմիկ հիվանդության, միոկարդի ինֆարկտի, ինսուլտի կանխարգելման համար և համալիր բուժման ընթացքում։
Զգուշացում։ Բալի հյութը հակացուցված է ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի, բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբի, շաքարային դիաբետի, հաճախ կրկնվող լուծի դեպքում։

Բալի և կեռասի մուգ պտուղներում շատ է ռուտինը, որը նպաստում է C վիտամինի յուրացմանը։ Ռուտինը և ասկորբինաթթուն համատեղ կարգավորում են խոլեստերինի մակարդակը, ամրացնում անոթները, նվազեցնում զարկերակային ճնշումը։ Այդ գործընթացին նպաստում են կալիումը և անտոցիանները, որոնք նաև օգտակար են սրտին։

Ռուտինը նպաստում է վերքերի ապաքինմանը, պայքարում է սթրեսի, հոգնածության, մկանային և հոդային ցավերի դեմ։ Ցանկացած տեսակի բալի և կեռասի մեջ պարունակվող ռուտինի քանակը լիովին բավարարում է օրգանիզմի մեկ օրվա պահանջարկը։

Բալենու պտուղն ունի իմունային համակարգն ամրացնող, միզամուղ, հականեխիչ, հակաուռուցքային, արյան մակարդելիությունը կարգավորող, հակասկլերոտիկ, թույլ լուծողական, հակաբորբոքային, ծարավը հագեցնող, ախորժակը լավացնող, սրտխառնոցը դադարեցնող, ուրատային քարերը տրոհող, նյութափոխանակությունը կարգավորող, պրեբիոտիկ, ցավամոքիչ և այլ օգտակար հատկություններ։ Բալի հյութը հանգստացնում է տենդը։ Բուլղարացի բուժարարները խորհուրդ են տալիս խմել պտղի եփուկն ընկնավորության և հոգեկան հիվանդությունների դեպքում։

Բալի չիրը նվազեցնում է կախվածությունը նիկոտինից, օգտակար է թունավորման (հատկապես թունավոր հղիության), լուծի դեպքում, եփուկն ունի ջերմիջեցնող ազդեցություն։
Հոդատապ, աղերի փոխանակման խանգարում. Բալի հյութը լուծեք կաթի մեջ (1։1)։ խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
Հիպերտոնիա, թութք, վարիկոզ, աթերոսկլերոզ, սակավարյունություն. Խմեք 50-ական մլ բալի հյութ` օրը 3-4 անգամ։

vishnyՇնչառական ուղիների հիվանդությունների դեպքում խմեք գոլացրած հյութ։
Դողէրոցք. Խմեք հյութի ջրային լուծույթը (3։1)։
Արթրիտ. Ազատեք պտուղը կորիզից։ 700 գ հումքը լցրեք 1 լ տաք կաթի մեջ, 5 րոպե եփեք, 1 ժամ թրմեք։ Խմեք գոլ վիճակում, պտուղը կերեք։ Շարունակեք 14 օր։
Ջերմիջեցնող. 100 գ բալի պտղաչիրը եփեք 500 մլ ջրի մեջ, մինչև մնա 500 մլ հեղուկ։ Խմեցրեք երեխաներին` 1-2 թ/գ, օրը 2-3 անգամ։
Դիզենտերիա. Պտուղը 2 օր թրմեք կարմիր խաղողի գինու մեջ (1։8), մութ, տաք տեղում, քամեք, հումքը մզեք։ Խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ։ Երեխաներին խմեցրեք 1-ական թ/գ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
Քրոնիկ տոնզիլիտ. Խառնեք հյութ և մեղր (2։3)։ Մշակեք երեխայի նշագեղձերը` օրը 1-2 անգամ, շարունակեք 14 օր, իսկ հաջորդ 14 օրը կատարեք բուժումն օրը մեջ։
Ավիտամինոզ, հիպովիտամինոզ. Տրորեք թարմ պտուղը։ 2 ճ/գ հումքը 15 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 200-ական մլ` օրը մի քանի անգամ։
Սակավարյունություն. Խառնեք 200-ական մլ հյութ և ջուր, 200 գ շաքարավազ, հասցրեք եռման ջերմաստիճանի, ավելացրեք 7-8 հատ մեխակի կոկոն և պղպեղ բուրավետի հատիկ, 150 մլ խնձորի կամ գինու քացախ, 1-2 րոպեից անջատեք կրակը։ Ապակե տարայի մեջ լցրեք բալի թարմ հասունացած պտուղներ, ավելացրեք լուծույթը, 5 րոպե մանրէազերծեք եռացող ջրում, փակեք, պահեք հով տեղում։ Օգտագործեք 100 մլ` օրը 2 անգամ։
Մարսողությունը կարգավորող. Մանրացրեք օշինդրի խոտը։ 1 թ/գ հումքը 2 ժամ թրմեք 400 մլ բալի հյութի մեջ, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
Բրոնխների ասթմա, շնչուղիների հիվանդություններ. Մանրացրեք եղևնու ասեղիկներ, 1 ճ/գ-ն տրորեք բալի 10 պտղի հետ, ավելացրեք 500 մլ ջուր, հասցրեք եռման ջերմաստիճանի։ 10 րոպե եփեք, 1 ժամ թրմեք, քամեք, խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց առաջ։
Ծարավը հագեցնող. Տրորեք անիսոնի սերմը, 1 թ/գ հումքը և 100 գ բալի պտուղը 30 րոպե թրմեք 400 մլ եռջրում։ Խմեք 50-ական մլ` օրը 4-5 անգամ, ուտելուց առաջ։
Բրոնխիտ, տրախեիտ, պլևրիտ, լարինգիտ. Խառնեք 200 մլ հաղարջի և 100 մլ ազնվամորու հյութեր, 1 կգ բալի պտուղ, 800 գ շաքար, դրեք թույլ կրակի վրա, հասցրեք եռման ջերմաստիճանի, 30 րոպե եփեք։ Լցրեք ապակե տարայի մեջ, պահեք հով տեղում։ 1 թ/գ-ն լուծեք 200 մլ տաք կաթում,խմեք օրը 1-2 անգամ։
Կարևոր է իմանալ. Բալի հատապտուղները ճիշտ է հավաքել երեկոյան։
Պահածոյացված կամ սառեցրած պտուղը պահպանում է իր օգտակար հատկությունների հիմնական մասը։

Բուժում է բալի պտղակոթունը
Բալի և կեռասի պտղակոթուններն ունեն մեծ պահանջարկ Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Գերմանիայում։ Պտղակոթունը համարվում է լավագույն միզամուղ միջոցներից մեկը, որից ստացված պատրաստուկներն օգտակար են երիկամների և միզապարկի հիվանդությունների համալիր բուժման և կանխարգելման համար։ Հատկապես հարգի են բարակ, զույգերով աճածները։
Շագանակագեղձի բորբոքում. Մանրացրեք, խառնեք 5-ական թ/գ բալի պտղակոթուն, կղմուխի արմատ, եգիպտացորենի մազմզուկ, վուշի սերմ, 7-ական թ/գ գիհի սովորականի կոն, ձիաձետի և արջախաղողի խոտեր, 8 թ/գ չայիր սողացողի կոճղարմատ, 10-ական թ/գ ջղախոտ մեծի տերև և գարու սերմ։ 2 ճ/գ հումքը լցրեք 500 մլ եռջրի մեջ, 10 րոպե եփեք, 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 100-ական օրը 4 անգամ, ուտելուց առաջ։ Շարունակեք 14 օր, կրկնեք 7 օրից։

  • Խառնեք բալի պտղակոթուն, կեչու, եղինջի և մաղադանոսի տերևներ (2։3։3։6)։ 2 թ/գ հումքը 10 ժամ թրմեք ջերմապահում 300 մլ եռջրի մեջ, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ` 1-ական թ/գ մեղրով։ Շարունակեք 28 օր։
  • Խառնեք կեռասի պտղակոթուն, ձիաձետի խոտ, եղերդակի արմատ (1։1։1)։ 3 ճ/գ հումքը 2 ժամ թրմեք 600 մլ եռջրում, տաք տեղում` փաթաթեք տարան լաթով։ Խմեք 200-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։ Խորհուրդ է տրվում հիվանդության սրացման շրջանում։
  • Պրոստատի ադենոմա- Խառնեք հավասար քանակի բալի պտղակոթուն, բալի, կեչու, մոշի, գետնամորու, ազնվամորու, սպիտակ հաղարջենու, խաղողի տերևներ, լորենու ծաղիկ։ 1 թ/գ հումքը 15 րոպե թրմեք 150 մլ եռջրում, քամեք։ Խմեք 50 մլ կաթի հետ։ Շարունակեք 28 օր, կրկնեք 14 օրից, ըստ անհրաժեշտության։
  • Խառնեք բալի պտղակոթուն, ասպիրակի ծաղիկ, մորմ սևի խոտ (1։1։1)։ 6 ճ/գ հումքը 2 ժամ թրմեք 700 մլ եռջրում, տաք տեղում, քամեք։ Խմեք 100-150-ական մլ` օրը 5-6 անգամ, անկախ ուտելուց։ Շարունակեք 10 օր, կրկնեք 1 շաբաթից։

Զգուշացում։ Մորմ սևի տերևը թունավոր է, պահպանեք չափաբաժինները։
Հիպերտոնիա։ Մանրացրեք բալի պտղակոթունը։ 2 թ/գ հումքը լցրեք 200 մլ սառը ջրի մեջ, հասցրեք եռման ջերմաստիճանի, 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 1-ական թ/գ` օրը 4 անգամ, ուտելուց 40 րոպե առաջ։
Միզաքարային հիվանդություն, հոդացավ, այտուց. 1 ճ/գ բալի պտղակոթունը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրի մեջ, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ, անկախ ուտելուց։
Հոդատապ. 30 գ բալի պտղակոթունը լցրեք 1 լ եռացող ջրի մեջ։ 3 րոպե եփեք, 15 րոպե թրմեք, քամեք։ Խառնեք 200 մլ բալենու կամ ազնվամորու հյութի հետ։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ։ Շարունակեք 10 օր։
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս