Բաժիններ՝

Forbes. Ինչպե՞ս Դանիիլ Խաչատուրովը 15 տարում շարքային առևտրականից վերածվեց ՌԴ խոշորագույն ապահովագրողի

Ամերիկյան Forbes պարբերականը ներկայացրել էր հայազգի գործարար Դանիիլ Խաչատուրովի անցած ուղու մանրամասները, ով 15 տարում շարքային առևտրականից վերածվել է Ռուսաստանի խոշորագույն ապահովագրողի:

2001թ. աշնանը Մոսկվայի կենտրոնում գտնվող «Якорь» ռեստորանից ուշ երեկոյան դուրս եկավ երկու տղամարդ: Նրանց գործարար հանդիպումը մեկնարկել էր նախաճաշին և շարունակվել ողջ օրվա ընթացքում:

Նրանցից մեկը «Росгосстрах»-ի պետական ապահովագրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Գոլովկովն էր, իսկ մյուսը` «Славнефть»-ի` այդ ժամանակ պետական նավթային ընկերության առաջին փոխնախագահ Դանիիլ Խաչատուրովը, ով պատասխանատու էր նավթային ընկերության ողջ գործառնական գործունեության համար: Ի դեպ, հանդիպումը ոչ մի կերպ կապված չէր ո°չ նավթային, ո°չ էլ ապահովագրական բիզնեսի հետ: Հանդիպման ժամանակ Խաչատուրովը գործել է` ելնելով անձնական շահերից. նա Գոլովկովին համոզել է չխոչընդոտել նոր ներդրողներին, ովքեր ունեն հեռուն գնացող պլաններ: Նրա առաքելությունը հաջողվեց:

Մի քանի ամիս անց Գոլովկովը հրաժարականի դիմում գրեց (նա մահացել է 2009 թվականին), և ըստ իրազեկ աղբյուրի` նոր բաժնետերերից ստացավ այնպիսի գումարներ, ինչը երբեք չէր ստանա «Росгосстрах»-ում: Արդյունքում, հեռանկարային ձեռնարկատեր Խաչատուրովը դարձավ Ռուսաստանի խոշորագույն ապահովագրական ընկերության սեփականատերը:

Իսկ ամեն ինչ սկսվեց 10 տարի առաջ, երբ նա, չնայած իր անհանգստություններին ու ռիսկին, որոշեց մասնակցել «Росгосстрах»-ի սեփականաշնորհմանը: Այժմ Խաչատուրովը շարունակում է մնալ ամենափակ գործարարներից մեկը` իր տեղն ամուր ամրագրելով Forbes-ի «Ոսկյա հարյուրյակում»: Ինչպե՞ս նա դարձավ Ռուսաստանի ամենահարուստ ձեռնարկատերերից մեկը:

 

Խորհրդային ժառանգություն

«Росгосстрах»-ը ստեղծվել է 1992 թվականին` որպես ԽՍՀՄ փլուզված ապահովագրական հսկա «Госстрах»-ի ժառանգորդ: 1993թ. արդյունքներով` «Росгосстрах»-ը ապահովագրական վճարների ծավալով զբաղեցրել է 6-րդ տեղը: Ընկերության հիմնական խնդիրը հանդիսացել են հին (խորհրդային ժամանակաշրջանի) պարտքերը` 29.5 միլիարդ ռուբլի:

1995-2002 թթ. ընկերությունում փոխվել է երեք ղեկավար (Վլադիսլավ Ռեզնիկ, Վալերի Սուխով և Ալեքսեյ Գոլովկով), որոնցից յուրաքանչյուրն այս կամ այն կերպ փորձել է մասնավորեցնել ընկերությունը: Ալեքսեյ Գոլովկովը «Росгосстрах»-ի գլխավոր տնօրեն է դառնում 1998թ. վերջից և ակտիվորեն ձեռնամուխ է լինում ընկերությունում բարեփոխումներ կատարելուն:

Կառավարությունը պատրաստվում էր մինչև 2001 թվականը վաճառել «Росгосстрах»-ի բաժնետոմսերի 49 տոկոսը, իսկ Գոլովկովի թիմը պատրաստ էր մասնակցել սեփականաշնորհման գործընթացին: Սակայն արդյունքում հաղթող է դառնում Խաչատուրովը` «Славнефть»-ի ֆինանսիստը, ում անունը ոչ ոքի ոչինչ չէր ասում ապահովագրական շուկայում:

 

Շարքային առևտրականը

Խաչատուրովի հայրը եղել է շինարար, Մերձմոսկովյան շրջանում կառուցել է շենքեր: Նրա ավագ որդի Դանիիլը գնում է հոր ճանապարհով և դպրոցն ավարտելուց հետո դիմում է Մոսկովյան ինժեներա-շինարարական ինստիտուտ (ներկայիս Մոսկովյան պետական շինարարական համալսարան):

1994թ. ավարտելով Ինժեներա-տնտեսական ֆակուլտետը` Խաչատուրովը հասկանում է, որ մեծ փողերը ձեռք են բերվում բանկերում, ոչ մի շինարարություն չի բերում 200 տոկոսանոց տարեկան շահույթ: Եվ նա որոշում է, որպես տնտեսագետ, տեղավորվել ոչ մեծ Ծովային բաժնետիրական բանկում` հույս ունենալով զբաղվել արժեթղթերի առուծախով:

1995թ. օգոստոսին Ֆինանսների նախարարությունը թողարկեց պետական խնայողության փոխառության պարտատոմսեր: Երկամյա ժակետով այդ պարտատոմսերը հայտնվեցին փակ աճուրդներում և սկսեցին ազատորեն շրջանառվել երկրորդական շուկայում: Դրանք նախատեսված էին բնակչության համար, սակայն այդպես էլ չհասան նրան. դրանց առուծախով սկսեցին զբաղվել ֆինանսական շուկայի արհեստավարժ մասնակիցները:

Շուկան շատ պարզ էր. ոչ մեծ բանկերը դրանց փաթեթները գնում էին իրենց հաճախորդներից ու շուկայում, ապա վերավաճառում էին ավելի խոշոր խաղացողների, իսկ այդ արժեթղթերի հիմնական կրողը «Сбербанк»-ն էր: Խաչատուրովը Ծովային բաժնետիրական բանկի ղեկավարությանը համոզում է, որ կարելի է լավ գումարներ վաստակել և ձեռնամուխ է լինում չարաշահումներին: Որոշ ժամանակ անց նա սկսում է զբաղվել նաև արժեթղթերի առուծախով:

Նրա հին ընկերներից մեկն ընդգծել է, որ Խաչատուրովը շատ տաղանդավոր մարդ է` հիշեցնելով նրա գործելաոճի մանրամասները: «Սկզբում նա պայմանադիր կողմին համոզում էր իրեն 2-ական դոլարով վաճառել, ասենք, «Ростелеком»-ի բաժնետոմսերը, ապա զանգահարում էր մեկ այլ ընկերության և առաջարկում էր տվյալ արժեթղթերը գնել 4-ական դոլարով` հենվելով պահանջարկի աժիոտաժի և շուկայի արագ աճի վրա: Հաջորդ օրը նրան էր զանգահարում վրդովված գնորդը, սակայն Խաչատուրովը նրան խորհուրդ էր տալիս, թե ինչպես պետք է վերավաճառել այդ բաժնետոմսերը»:

Բանկին շահույթ ապահովելով` Խաչատուրովը չէր մոռանում նաև իր մասին: Շուկան վստահաբար աճում էր, և Խաչատուրովի գործերն այնքան լավ էին ընթանում, որ նրա բարեկամները, ծանոթներն ու ծանոթների ծանոթները սկսեցին նրան գումարներ վստահել:

Ամեն ինչ փոխվեց 1997թ. աշնանը. հոկտեմբերի 27-ին Հարավ-արևելյան Ասիայում առաջացած ճգնաժամի հետևանքով ամբողջ աշխարհում փլուզվեցին ինդեքսները: Ռուսաստանում դրա ազդեցությունը զգացվեց արդեն հաջորդ օրը, երբ առևտրային մեկ նստաշրջանում PTC ինդեքսն անկում ապրեց ավելի քան 19 տոկոսով:

Խաչատուրովի ծանոթը պատմում է, որ մինչ այդ նա իրեն համարում էր հարուստ մարդ և միջոցների մեծ մասը ներդրել էր «Юганскнефтегаз»-ի բաժնետոմսերում: Դա ծանր պահ էր նրա համար: 5 օրվա ընթացքում միլիոնատեր Խաչատուրովը վերածվեց պարտապանի: Սակայն շուկան, ի վերջո, կայունացավ, և մինչև 1998թ. հերթական փլուզումը Խաչատուրովին հաջողվեց մարել բոլոր պարտքերը և մի բան էլ վաստակել: Այդ ժամանակ նա արդեն «Бинбанк»-ի փոխնախագահն էր և ղեկավարում էր 10 միլիոն դոլարի արժեթղթերով նրա պորտֆելները:

«Бинбанк»-ի նախագահ Միքայիլ Շիշխանովը հիշում է. «Նա բանկ եկավ՝ որպես սովորական աշխատող, աշխատեց որպես ներդրումային գործունեության գծով օգնական և աճեց մինչև իմ առաջին տեղակալի պաշտոնին: Նա շատ գործիմաց է, այդ ժամանակ նա այն քչերից մեկն էր, ով հասկանում էր, թե ի՞նչ է շնչում շուկան»:

Խաչատուրովը լավ ծառայեց «Бинбанк»-ին: Դեռևս 1998թ. մարտին նա ամբողջովին վաճառեց պետական կարճաժամկետ պարտատոմսերը և պորտֆելի մեծ մասը վերածեց ոսկու ու արժույթի: Խաչատուրովը ֆոնդային շուկայում վաստակում էր նաև այն բանից հետո, ինչ «Славнефть»-ի նախագահ Միխայիլ Գուցերիևը նրան հրավիրեց ընկերություն:

Նրա առաջին գործը դարձավ «Славнефть»-ի խոշորագույն դուստր ընկերությունների «Мегионнефтегаз»-ի ու «Ярославнефтеоргсинтез»-ի գնումը` օգտվելով «Бинбанк»-ի տրամադրած վարկերից: 2000թ. Միխայիլ Ֆրիդմանի «Альфа-Групп»-ը և Ռոման Աբրամովիչի «Сибнефть»-ը պատրաստվում էին «Славнефть»-ի սեփականաշնորհմանը և սկսեցին գնել նրա «դուստրերի» բաժնետոմսերը:

Մինչև 2001թ. գնանշումն աճել էր 20 անգամ, Խաչատուրովի եկամուտները շատ ավելի մեծ էին` հաշվի առնելով կողմնակի եկամուտները: Խաչատուրովը «Славнефть»-ում պատասխանատու էր բիզնեսի բազում ուղղությունների, այդ թվում նաև այն սխեմայի համար, որի օգտագործմամբ ընկերությունը նվազագույնի էր հասցրել հարկերի վճարումը:

Տնտեսման մասշտաբներն իր հաշվետվությունում 2001թ. նկարագրել է Հաշվիչ պալատը. միայն 1999թ.-ից մինչև 2000թ. սկիզբն ընկած ժամանակահատվածում «Славнефть»-ի միջնորդների հաշվեհամարներին հայտնվեց մոտ 11.5 միլիարդ ռուբլու շահույթ, որի վերաբաժանմանը չէր կարող մասնակցել պետությունը: Այդ հաշվետվությունը հիմք ծառայեց «Славнефть»-ի մենեջերների նկատմամբ քրեական գործ հարուցելու համար:

Խաչատուրովին, սակայն, հաջողվեց խուսափել քրեական հետապնդումից: Տվյալ ժամանակ նրա ունեցվածքը կազմում էր մի քանի տասնյակ միլիոն դոլար: Նրա ծանոթը վստահեցնում է, որ անհրաժեշտության դեպքում նա կարող էր շաբաթական հեշտությամբ հավաքել 30-40 միլիոն դոլար: Այնպես որ, Խաչատուրովի փողերը մի բան էլ ավել էին` «Росгосстрах»-ի առաջին փաթեթը սեփականաշնորհելու համար:

Danil-1

2002թ. նա մի շարք ներդրողների հետ օգնում է «Тройка Диалог»-ի հիմնադիր Ռուբեն Վարդանյանին` «Банк Москвы»-ից հետ գնելու ներդրումային ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը: «Тройка»-ի ներկայացուցիչը հաստատել է, որ Խաչատուրովը հանդիսացել է կոնսորցիումի անդամ:

Ելնելով այդ գումարի ֆինանսավորման ծավալից` «Тройка Диалог»-ի կապիտալում գործընկերոջ մասնաբաժինը կարող էր կազմել մինչև 20 տոկոս: Բազում տարիներ Խաչատուրովն ու Վարդանյանը եղել են հեռավոր ծանոթներ, իսկ միմյանց հետ սկսել են ակտիվորեն շփվել 2000 թվականից, երբ «Славнефть»-ի պարտատոմսերի տեղակայման համար վարձեց «Тройка Диалог»-ին:

 

Զավթման պլանը

2001թ. գարնանը Խաչատուրովը Վարդանյանին է հայտնում իր նոր ներդրումային գաղափարի` «Росгосстрах»-ի սեփականաշնորհմանը մասնակցելու մասին: Նա ընդգծում է, որ անհրաժեշտ է գնալ այդ քայլին` առնվազն նրա համար, որ այդ ընկերությանն էին պատկանում հազարավոր շինություններ ողջ երկրով մեկ:

Նա իր գործընկերոջը վստահեցնում է, որ դա շատ թանկ գործարք չէ` հաշվի առնելով նման քանակությամբ անշարժ օբյեկտների առկայությունը: Պետությունը «Росгосстрах»-ի 9 տոկոսանոց մեկնարկային փաթեթը վաճառքի է հանում ծիծաղելի գնով` 5.2 միլիոն դոլարով: Ավելի ուշ չինովնիկները պլանավորել էին վաճառել բաժնետոմսերի ևս 16 տոկոսը:

Հավաքելով կանխիչ փաթեթը` Խաչատուրովը պատրաստվում էր պայքարել ընկերության մենեջմենթի փոփոխման համար: Ապագա «ռազմական գործողությունները» վարելու համար նա THK-ի կորպորատիվ կառավարման դեպարտամենտից կանչում է Իգոր Միրովսկուն, ով հետագայում դառնում է Խաչատուրովի տեղակալը «Росгосстрах»-ում:

Պլանավորված էր ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակել « Славнефть»-ին սպասարկող «Мегатрастойл» ներդրումային ընկերությունը ներկայացնող Գենադի Գալպերինին: Վարդանյանը պետք է պատասխանատու լիներ չիովնիկների հետ շփման և պետության հետ պայմանավորվածությունների համար: Իսկ Խաչատուրովը պետք է ողջ օպերացիան ղեկավարեր «Тройка Диалог»-ից, ուր նա զբաղեցնում էր կառավարման տնօրենի պաշտոնը:

Այդ ժամանակ, երբ Խաչատուրովը Վարդանյանի հետ որոշեց մասնակցել «Росгосстрах»ի սեփականաշնորհմանը, վերջինս գտնվում էր ծանր վիճակում: 2000 թվականին գլխավոր ընկերությունը հավաքել էր 470 միլիոն ռուբլի խրախուսադրամ (54-րդ տեղը երկրում), իսկ նրա բոլոր «դուստրերի» ապահովագրական վճարները կազմել էին 3.8 միլիարդ ռուբլի (7-րդ տեղ):

 

 

Կոնսորցիումի գաղտնիքը

2001 թվականի ամռանը Գոլովկովն ու «Росгосстрах»-ի ֆինանսական տնօրեն Անդրեյ Պետուխովը հապճեպ գումարներ էին փնտրում` մասնակցելու համար ընկերության բաժնետոմսերի 9 տոկոսի վաճառքի առաջին մրցույթին: Պետուխովը Վարդանյանին ճանաչում էր Մոսկվայի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետից և առաջին հերթին դիմեց «ՁՐՏռՍՈ ԺՌՈսՏչ»-ին, սակայն անմիջապես մերժում ստացավ նրանից, քանի որ վերջինս այդ ժամանակ արդեն իսկ պայմանավորվել էր Խաչատուրովի հետ:

Danil-2

«Росгосстрах»-ի մենեջմենթը փորձեց սեփականաշնորհման համար օգտագործել հենց ընկերության փողերը, սակայն դա չհաջողվեց նրան: «Росгосстрах»-ի ղեկավարության խորհրդակցությունները սեփականաշնորհման մարտերում թրծված «Альфа-Групп»-ի հետ, հանգեցրին նրան, որ վերջինս որոշեց անձամբ մասնակցել մրցույթին: «Альфа-Групп»-ն աճուրդում ներկայացրեց երեք հայտ` գործարքը համարելով հեռանկարային: Դրա հետ մեկտեղ` «Альфа-Групп»-ը չէր պատրաստվում վճարել չափից ավելի:

Եվս մեկ հայտ ստացվեց «Метрополь» ներդրումային ընկերությունից, ով աճուրդին մասնակցում էր որպես պորտֆելային ներդրող` մտադիր լինելով փաթեթը գնել վերավաճառելու նպատակով: Աճուրդում բաց սակարկություն չեղավ, մասնակիցներն իրենց առաջարկները հղեցին փակ ծրարով:

Հաղթող դարձավ «Тройка Диалог»-ը, որն առաջարկել էր 201.033.333 ռուբլի (մեկնարկային գնից 31 տոկոսով ավելին): Առաջարկված գումարի վերջում 3-ներ դնելու գաղափարը պատկանում էր Խաչատուրովին, ով հուսով էր, որ դա կլինի երջանկաբեր: Այդ պահից սկսած` «Росгосстрах»-ը պարուրվեց գաղտնիության շղարշով:

Վարդանյանը կտրականապես հրաժարվեց տալ հաճախորդի անունը, ում համար գնել էր արժեթղթերը: 2001 թվականի հոկտեմբերի սկզբին ակնկալվում էր, որ տեղի կունենա «Росгосстрах»-ի բաժնետոմսերի 16-տոկոսանոց փաթեթի վաճառքը: Սակայն պետությունը դադար վերցրեց, իսկ ամսվա վերջին հայտարարվեց խաղի կանոնների փոփոխման մասին. վաճառքի էր հանվում ընկերության բաժնետոմսերի միանգամից 39 տոկոսը:

Խաչատուրովը ցասման մեջ էր, այժմ նա հարկադրված էր կանխիչ փաթեթի համար վճարել հավելյալ 21 միլիոն դոլար, իսկ բաժնետոմսերի առաջին 9 տոկոսի գնումն արդյունքում դառնում էր անիմաստ: Սակայն նա չնահանջեց, և «Тройка Диалог»-ի հայտը (1.000.333.333 ռուբլի) վերստին հաղթեց: Տարեվերջին «Тройка Диалог»-ը գնեց բաժնետոմսերի ևս 1 տոկոսը և հավաքեց ապահովագրական ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը:

Ժամանակն անցնում էր, իսկ նոր սեփականատերը ոչնչով զգացնել չէր տալիս իրեն: 2001 թվականի վերջին Վարդանյանը «Росгосстрах»-ի ներդրողների կոնսորցիումի մասին կարողացել էր միայն հայտնել այն, որ դրանում ներառված է «Мегатрастойл» ընկերությունը, մեկ օտար ներդրող և ոմն ապահովագրական ընկերություն:

Իրականում օտար ներդրողը «Русь-банк»-ն էր, իսկ ապահովագրական ընկերությունը` «Сибирь»-ը: Այսպես կոչված, կոնսորցիումի բոլոր մասնակիցները կապված էին միմյանց և ներգրավված էին Խաչատուրովի սխեմայի մեջ: Ինչի՞ համար էր նման գաղտնիությունը:

Այդ ժամանակ Խաչատուրովն արդեն իսկ 30 տարեկան էր, սակայն նրան չէին ճանաչում բարձր կաբինետների չինովնիկները, պետության համար հեշտ չէր «Росгосстрах»-ի երիտասարդ համասեփականատիրոջ հետ պայմանավորվելը:

Ընկերության շուրջ տիրող «ծխածածկույթը» ցանկացողներին հնարավորություն էր ընձեռում Խաչատուրովի թիկունքում (նրա տեղում), ստվերում տեսնել «Славнефть»-ում նրա նախկին ղեկավար Միխայիլ Գուցերիևին, օտար ներդրողի դերում` շատ շատերին` Allianz-ից սկսած մինչև AIG, ՆԳՆ-ը ներկայացնող հովանավորներին և այլոց: Խաչատուրովն իրեն հիանալի էր զգում, երբ գործընկերները գտնվում էին անորոշության մեջ:

«Росгосстрах»-ի ներկայիս գլխավոր տնօրենը, ով նստում է Սպիտակ տան նման շենքի (որի պատին առկա է նրա աղջկա պատկերով պաստառ) վիթխարի աշխատասենյակում, ներկայումս նույնպես չի պատրաստվում բացել իր բոլոր խաղաքարտերը: Խաչատուրովը նախընտրում է մնալ ստվերում և հարցերը լուծել առանց ավելորդ աղմուկի:

Այսօր «Росгосстрах»-ի վերջնական սեփականատերը Պանամայում գրանցված RGS Company Ltd. ընկերությունն է: Իսկ 2005 թվականին «Росгосстрах»-ը գրանցվեց Խաչատուրով եղբայրներից կրտսերի` Սերգեյի անունով: Խաչատուրովը պատրաստվում էր ամուսնալուծվել իր առաջին կնոջ հետ, և դրանով իսկ նա նվազագույնի հասցրեց ռիսկերը:

Ամուսնալուծությունը տեղի ունեցավ 2007 թվականին և հանգեցրեց սկանդալի: Նախկին կինը հավակնում էր նրա ունեցվածքի կեսին, այդ թվում նաև «Росгосстрах»-ի բաժնետոմսերին: Սակայն դա չշփոթեցրեց շուկայի մասնակիցներին, քանի որ նրանք մշտապես վերջնական սեփականատեր էին համարում Խաչատուրովին:

2002 թվականին «Росгосстрах»-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրեց հանրության հետ շփումներին սովոր Վարդանյանը: Այդ ժամանակ «Тройка Диалог»-ը գտնվում էր կախված վիճակում. ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսին տիրող « Банк Москвы»ն և մենեջմենթը տարբեր հայացքներ ունեին` կապված բիզնեսի զարգացման ռազմավարության հետ:

Եվ Վարդանյանն իր համար չբացառեց ապահովագրական բիզնեսի վրա կենտրոնանալու հնարավորությունը: Գործընկերների կողմից «Росгосстрах»ի բաժնետոմսերի 49 տոկոսի գնումից հետո, նրա մասնաբաժինը հասավ 20 տոկոսի` համաձայն նրան ճանաչող ֆինանսիստների տվյալների:

 

Դիմանկարն այծենակաճում

2002 թվականին Վարդանյանը «Росгосстрах»-ի գրասենյակներից մեկում հավաքեց ընկերության ղեկավարությանը և հայտնեց, որ նոր սեփականատերերը ցանկանում են ստեղծել եվրոպական մակարդակի ապահովագրական ընկերություն, և սպասվում են գլոբալ փոփոխություններ:

Արդեն երկու շաբաթ անց հեռացավ ընկերության ֆինանսական տնօրեն Անդրեյ Պետուխովը (երեք ամիս անց սպանվեց իր ամառանոցում, մարդասպանները չհայտնաբերվեցին): Հեռացան նաև Գոլովկովի թիմի անդամները, որոնք պատասխանատու էին տարածաշրջանային ու կադրային քաղաքականության համար:

«Славнефть»-ին հրաժեշտ տված Խաչատուրովն աշխատանքի անցավ «Росгосстрах»-ում և 2002 թվականի հուլիսին դարձավ ընկերության գործադիր տնօրեն: Ընկերության հետ առաջին մոտ ծանոթությունը հուսահատության մեջ գցեց նոր բաժնետերերին. Խաչատուրովը որոշել էր անցկացնել անշարժ գույքի ստուգումներ:

Ընկերության տարածաշրջանային տնօրենների հետ առաջին հանդիպման ժամանակ Վարդանյանին նվիրեցին մի նկար, որում նա լեռների ֆոնին պատկերված էր ձիու վրա նստած` փափախով ու այծենակաճով: Դա ապշեցրեց ականատեսներին, քանի որ բոլորը սովոր էին Վարդանյանին տեսնել սպիտակ վերնաշապիկով: Տեղի ղեկավարներից շատերը սկսեցին իրենց աշխատասենյակներում կախել Վարդանյանի լուսադիմանկարները:

Գնահատելով աղետի մասշտաբները` Խաչատուրովն ու Վարդանյանը հասկացան, որ ընկերությանն անհրաժեշտ է անհապաղ գումարներ ներդնել: Նրանք մեծ հույսեր էին կապում Տրանսպորտային միջոցների սեփականատերերի պարտադիր ապահովագրման քաղաքացիական պատասխանատվության մասին օրենքի (ԱՊՊԱ) հետ:

2002 թվականի սեպտեմբերին McKinsey-ն «Росгосстрах»-ի համար մշակեց ռազմավարություն, որի համաձայն` ընկերությունը պետք է ստանար ԿհԸթԿ-ի շուկայի 20 տոկոսը: Ծրագիրը գործընկերներին թվում էր անհավանական հավակնոտ, իսկ նպատակային արդյունքը` անմատչելի:

Դրանից հետո Վարդանյանը հայտարարեց ապահովագրական շուկայի համար աննախադեպ ներդրումների մասին` 160 միլիոն դոլար: Առաջին 50 միլիոն դոլարը «Росгосстрах»-ում դրվեց հատուկ ստեղծված РГС-Инвест-ի միջոցով (իսկ նրանում էլ դրվել էր «Росгосстрах- Холдинг»-ի միջոցով, որին պատկանում էր 10 տարածաշրջանային ընդլայնված ընկերություն):

Բարդ սխեման հնարավորություն տվեց ֆինանսավորել բիզնեսը` առանց գլխավոր ընկերության սեփականության կառուցվածքային փոփոխությունների և չդիմել պետությանը` խնդրելով անցկացնել հավելյալ էմիսիա: 50 միլիոն դոլարից մոտ 20 միլիոն դոլարը ծախսվեց գովազդի վրա (Խաչատուրովը ծախսում էր ինչպես իր, այնպես էլ վարկային միջոցները, ինչպես նաև բուն ընկերության գումարները):

Սակայն սկզբնական շրջանում Մոսկվայումս չստացվեց գովազդային կամպանիան, ինչի պատճառը հետևյալն էր. 2003 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտավ ԱՊՊԱ-ի մասին օրենքը, իսկ դրանից երկու շաբաթ առաջ պետությունն աճուրդի հանեց «Росгосстрах»ի բաժնետոմսերի 26 տոկոսը: Գործընկերները չէին ցանկանում մեծացնել աճուրդի նկատմամբ հետաքրքրությունը: Ընդ որում, առանց դրա էլ առկա էր զգալի հետաքրքրություն «Росгосстрах»-ի տվյալ փաթեթի նկատմամբ:

Սակարկմանը մասնակցել են Օլեգ Դերիպասկայի «Базовый элемент»-ը և Ռոման Աբրամովիչի Millhouse-ը: Աճուրդից առաջ մասնակիցներից մեկը պատմում է, որ «Росгосстрах»-ի համասեփականատերերը «բացել են» մրցակիցների աչքերը` իրազեկելով ընկերության գործերի ոչ փայլուն վիճակի մասին և համոզելով նրանց հրաժարվել մասնակցել աճուրդին:

Ի հիասթափություն Արմատական հետազոտությունների ռուսական հիմնադրամի (РФФИ) չինովնիկների` աճուրդն ավարտվեց երեք րոպեում: «Тройка Диалог»-ը փաթեթը գնեց գրեթե մեկնարկային գնով` 661 միլիոն ռուբլիով` կենտրոնացնելով «Росгосстрах»-ի բաժնետոմսերի 75 տոկոսը:

Երկու շաբաթ անց գրանցվեց նոր հաջողություն. ընկերություն սկսեցին հոսել ավտոմոբիլիստների գումարները: ԱՊՊԱ-ի 60 տոկոսանոց` ներթափանցման մասին McKinsey-ի կանխատեսումը բավական սխալ էր. Ռուսաստանի բնակիչները շատ ավելի կարգապահ էին: Խոշոր քաղաքներում ԿհԸթԿ-ն ներառեց ավտոսիրողների 92 տոկոսին:

2004 թվականի արդյունքներով` «Росгосстрах»-ը հավաքեց 1 միլիարդ դոլար, որի կեսը բաժին ընկավ ավտոսիրողներին: Վերջիններիս մասնաբաժինը 2010 թվականի մուտքերում կազմեց 60 տոկոս:

 

Աճող օրգանիզմ

Խաչատուրովը «Росгосстрах»-ը գլխավորել է 2004 թվականի ապրիլին: Մինչ այդ և ապահովագրական բիզնեսում, և «Тройка Диалог»-ում դադարեցվեց Վարդանյանի հետ նրա գործընկերությունը, յուրաքանչյուրը մնաց իր գործերով: Գործընկերները միայն փոխանակվեցին փաթեթներով, դրամական հաշվարկներ չեղան:

Խաչատուրովն իր ընկերությունը համեմատում էր անհամար սենյակներ ունեցող վիթխարի տան հետ (ներկայումս «Росгосстрах»-ն ունի 3000 բաժանմունք): Նա գտնում էր, որ եթե անջատվի շենքի մի մասի ջեռուցումը, ապա դա կնշանակի կորցնել այն, հետևաբար անհրաժեշտ է ջեռուցումը պահպանել բոլոր սենյակներում և աստիճանաբար դրանք վերածել ՙբիզնեսի որդիների՚ե: Ընկերությունը բյուջեի միջոցների հաշվին մասնակցեց ապահովագրական բոլոր մրցույթներին Ռուսաստանի բոլոր մարզերում:

2004 թվականին «Росгосстрах»-ը շահեց ՆԳՆ-ի աշխատակիցների ապահովագրական մրցույթը, որոնք մինչ այդ ապահովագրվում էին սեփական «Իրավապահ մարմինների ապահովագրական ընկերությունում»: Դրանում մեծ դեր խաղաց այն փաստարկը, որ պետական մարմինները պետք է ապահովագրվեն պետական մասնակցությամբ ընկերությունում: Դրա շնորհիվ «Росгосстрах»-ը ստացավ 1 միլիարդ ռուբլու հավելյալ մուտքեր:

Երբ ավարտվեցին տենդերներն ու մրցույթները, Խաչատուրովը սկսեց գնել մրցակիցներին: Խոշորագույն գործարքներից մեկը տեղի ունեցավ 2008 թվականին: Նա 500 միլիոն դոլարով ИФД Капиталъ-ից գնեց նույնանուն ապահովագրական խումբը:

Գործարքը կիսով չափ ֆինանսավորեց ВТБ-ը: Վաճառքից առաջ Капиталъ -ը (հիմնականում սկսել է սպասարկել «Лукойл»-ի բիզնեսը) 3-5 տարի ժամկետով վերակնքել էր իր բոլոր ապահովագրական պայմանագրերը` դրանով իսկ երաշխավորելով հետագա մուտքեր: Գնվեց նաև Սանկտ Պետերբուրգը ներկայացնող « Русский мир» ընկերությունը:

Մինչև 2010 թվականը Խաչատուրովի ապահովագրական ընկերությունների ընդհանուր մուտքերը կազմեցին մոտ 90 միլիարդ ռուբլի: Սակայն «Росгосстрах»-ում կարծում էին, որ նման վիթխարի ցանց պահելու համար ընկերությանն անհրաժեշտ է հավաքել մոտ 300 միլիարդ ռուբլի: 2008 թվականի ճգնաժամը ցույց տվեց, որ «Росгосстрах»-ի ֆինանսական վիճակը հեռու է իդեալական լինելուց:

2008 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ «Росгосстрах»-ի արտաքին պարտքերի ծավալը կազմում էր 12.3 միլիարդ ռուբլի, իսկ կուտակված ընդհանուր վնասը` 2 միլիարդ ռուբլի: Այդ ամենը հիմք ծառայեց ապահովագրական ընկերության պետական բաժնեմասի սեփականաշնորհման համար:

 

Առանց պետության

Առաջին փաթեթի սեփականաշնորհումից հետո «Росгосстрах»-ն իր մուտքերն ավելացրել է գրեթե 20 անգամ: Սակայն 7 տարվա ընթացքում պետությունը որևէ կոպեկ չի ներդրել ընկերությունում: 2008 թվականի դեկտեմբերի 15-ին Ռուսաստանի վարչապետ Վլադիմի Պուտինը հասկացնել տվեց, որ անգամ ճգնաժամի դեպքում պետությունը չի աջակցի «Росгосстрах»-ին:

Սակայն դրա հետ մեկտեղ՝ պետությունը «Росгосстрах»-ին թույլատրեց էմիսիայի արդյունքում անջատել կանխիչ փաթեթը, որով բացառվեց սեփականաշնորհման եզրափակիչ փուլում ոչ բարեկամական բաժնետերերի ի հայտ գալը:

Ընդ որում, դրան դեմ դուրս եկան գրեթե բոլոր շահագրգիռ գերատեսչությունները` սկսած Տնտեսական զարգացման նախարարությունից, վերջացրած Անվտանգության դաշնային ծառայությունից: Էմիսիայի անցկացման համար կառավարությունը «Росгосстрах»-ը բացառեց ռազմավարական ձեռնարկությունների ցուցակից:

2009 թվականի վերջին Խաչատուրովն ընկերության կանոնադրական կապիտալը մեծացրեց մինչև 29 միլիարդ ռուբլու: Ողջ «Росгосстрах»-ը գնահատվեց 61 միլիարդ ռուբլի: Եվս մեկ տարի անց Խաչատուրովը 8.7 միլիարդ ռուբլով պետությունից գնեց վերջին փաթեթը: Խաչատուրովին ոչինչ չէր մնացել, քան գումարներ ներդնելը, որպեսզի չստանա անբարյացակամ բաժնետեր:

Խաչատուրովի տրամադրության տակ հայտնվեց հսկա «ութոտանի հրեշ», որի «շոշափուկները» ներթափանցում էին երկրի բոլոր անկյունները և անգամ ԱՊՀ մի շարք երկրներ: Ռուսաստանում նա դեռ չունի իրեն հավասարը:

«Росгосстрах»-ն առաջին տեղն է զբաղեցնում ապահովագրական մուտքերի հարցում (2010 թվականի արդյունքներով` 89.6 միլիարդ ռուբլի, մինչդեռ «Согаз»-ի ցուցանիշը կազմել է գրեթե կրկնակի քիչ` 47.9 միլիարդ ռուբլի): «Росгосстрах»ն ունի մոտ 100.000 աշխատակից:

Եթե չհաշվենք Խաչատուրովի ներդրումներն ու կանոնադրական կապիտալի ներդրումը, ապա ընկերությունը` ողջ 100 տոկոսով, նրան բաժին հասավ 350 միլիոն դոլարով, մինչդեռ «Росгосстрах»-ի ներկայիս արժեքը գնահատվում է մոտ 4 միլիարդ դոլար: Դա վատ արդյունք չէ մի մարդու համար, ով 15 տարի առաջ սկսեց ֆինանսիստի իր կարիերան:

Պատրաստեց ՀԱՅԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս