Բաժիններ՝

Գրեթե 15 հազար վենեսուելացի միգրանտ է վերադարձել ԱՄՆ-ից. Մադուրո

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ «Վերադարձ հայրենիք» պետական ​​ծրագրի շրջանակում գրեթե 15 հազար վենեսուելացի միգրանտ է հայրենադարձվել ԱՄՆ-ից:

«2025 թվականի փետրվարից ի վեր ԱՄՆ-ից 14 947 վենեսուելացի միգրանտ է վերադարձել 77 ավիաչվերթով», – հայնել է Վենեսուելայի նախագահ Նկոլաս  Մադուրոն: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, երկրի ղեկավարը նշել է, որ միգրանտները «փրկվել են բանտերից, առևանգումներից և վերադարձել Վենեսուելա՝ աշխարհի լավագույն երկիրը»:

Մադուրոն հիշեցրել է, որ ԱՄՆ կառավարությունը մշտապես տարածում է կեղծ տեղեկատվություն՝ վենեսուելացի քաղաքացիներին մեղադրելով հանցավոր խմբավորումներին պատկանելու մեջ, և պահանջել է անհապաղ դադարեցնել նման մեղադրանքները: 

Պաշտոնն ստանձնելուց ի վեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  միգրանտների արտաքսման արշավ է սկսել:

ԱՄՆ իշխանությունները վենեսուելացիների նկատմամբ կիրառում են 1798 թվականի օրենքն օտարերկրացի թշնամիների մասին, որը թույլ է տալիս ձերբակալել, կալանքի տակ առնել և ԱՄՆ-ից արտաքսել հանցավոր խմբավորումների անդամներին: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս