Նախազորակոչային տարիքի տղաներն ու կարիքավոր ընտանիքների երեխաները մարզվելու են անվճար. Հովհաննես Ծառուկյան

Հիմնանորոգված ու բարձրակարգ գույքով համալրված. Ծառուկյան ընտանիքի աջակցությամբ Ստեփանավանում վերաբացվում է արևելյան մարտարվեստների մարզադահլիճը, MMA, Grappling, Jiu-Jitsu, Karate և ոչ միայն:

Patriot մարզական ասոցիացիայի սաները այսուհետ մարզումները կանցկացնեն ամբողջությամբ թարմացված մարզադահլիճում։

Ոչ օլիմպիական մարզաձևերի միության համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանի հետևողական աշխատանքը տեսանելի է, ոչ միայն մարզադահլիճն է նորոգվել, այլև բացօթյա հատվածը, որտեղ ևս մարզվելու լավ պայմաններ են ստեղծվել։

Ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը ընդլայնվում է մարզաշխարհում, նման համախմբումը նոր հաղթանակների գրավականն է, վստահ են պատասխանատուները:

Հովհաննես Ծառուկյանին հատուկ շնորհակալագիր և չեմպիոնական գոտի են հանձնում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031