
ԱՄՆ Սենատն իններորդ անգամ մերժել է կառավարության ֆինանսավորման օրինագիծը

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Սենատն արդեն իններորդ անգամ մերժել է հանրապետականների կողմից առաջարկված օրինագիծը, որի նպատակն է ֆինանսավորել մասամբ կասեցված դաշնային կառավարությանը: Ինչպես հաղորդում է CNN-ը, օրինագծի անցկացման համար անհրաժեշտ էր սենատորներից 60-ի ձայները, մինչդեռ դրա օգտին են քվեարկել միայն 51-ը։ ԱՄՆ-ում շաթդաունը շարունակվում է արդեն երկու շաբաթ։
Հոկտեմբերի 1-ին ԱՄՆ պետական կառույցները մասնակիորեն դադարեցրել են աշխատանքը, քանի որ Կոնգրեսը չի կարողացել համաձայնության գալ նրանց գործունեության ֆինանսավորումը երկարաձգելու օրինագծի շուրջ։
Հոկտեմբերի 14-ին Սպիտակ տնից հայտարարել են, որ Վաշինգտոնի վարչակազմը մտադիր է շարունակել վճարել ԱՄՆ զինվորական և իրավապահ մարմինների աշխատակիցներին՝ չնայած դաշնային կառավարության ֆինանսավորման մասնակի դադարեցմանը, ինչպես նաև նախատեսում է հետագա կրճատումներ կառավարության ապարատում: