Ադրբեջանը մինչև 2030 թ. պաշտպանական ծախսերը կկրճատի մինչև 4,7 մլրդ դոլարի

Ադրբեջանի կառավարությունը պլանավորում է մինչև 2030 թ. պաշտպանության և ազգային անվտանգության բյուջետային ծախսերը կրճատել մինչև 7,969 միլիարդ մանաթի (մոտ 4,7 միլիարդ ԱՄՆ դոլար)։

Ադրբեջանի ֆինանսների նախարարության կայքում հրապարակված միջնաժամկետ բյուջետային տվյալների համաձայն՝ 2026 թվականին նշված նպատակներով ծախսերը կանխատեսվում են 8,715 միլիարդ մանաթի չափով (5,12 միլիարդ ԱՄՆ դոլար)։

2026 թվականին պետբյուջեում պաշտպանական ծախսերը կկազմեն բոլոր ծախսերի 20,9%-ը։ 2029 թվականին այդ ծախսերի տեսակարար կշիռը կնվազի մինչև 18,4%։ 

Տեսանյութեր

Լրահոս