Արմավիրի մարզպետարանը նախընտրական շտաբի են վերածել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Թեպետ Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը դեռ չի սկսվել, սակայն իշխանությունը տեւական ժամանակ քարոզարշավ է իրականացնում։ Մեզ պատմեցին, որ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը մարզպետարանը վերածել է նախընտրական շտաբի։

Բանուգործը թողած՝ ողջ օրը Էջմիածնի ընտրություններով է զբաղված` իր մոտ է կանչում Վաղարշապատ խոշորացված համայնքն ընդգրկող համայնքների «ավտարիտետներին», համայնքի ղեկավարներին եւ «թիվ» պահանջում՝ ով որքան ձայն կարող է ապահովել ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի համար, հաղթանակի դեպքում խոստանում պարգեւ` ում ինչ հարկավոր է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031