Քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է Տեր Արամ քահանա Ասատրյանը

Քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը:

Այս մասին 24News-ին ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և թեմի քահանաների տներում խուզարկություններ են կատարվել, և վերջիններս բերման են ենթարկվել Հովհանավանքի քահանա տեր Արամի հաղորդման հիման վրա:

Ավելի վաղ Հանրայինի եթերում Տեր Արամ քահանա Ասատրյանը հայտարարել էր, թե ընդդիմադիր հավաքներին մասնակցել է վերադասի հրահանգով։ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը նշել էր, որ Տեր Արամը խնդիրներ է ստեղծել հոգևոր ծառայության համար, և այն շարունակելու պարագայում ստիպված են լինելու կարգալույծ անել Տեր Արամին։

Տեսանյութեր

Լրահոս