Առաջիկայում կձևավորվի երկու ընդդիմություն

Հարցազրույց «Սասուն» ջոկատի հիմնադիր հրամանատար, ՀԱԿ դաշինքի նախկին անդամ Սասուն Միքայելյանի հետ

 

– Մամուլում պարբերաբար գրում են այն մասին, որ ընդդիմությունը թուլացել է, ինչն էլ իշխող մեծամասնությանն ընդդիմություն ստեղծելու գաղափար է տվել: Հնարավո՞ր է, որ ընդդիմության պասիվությամբ իշխանությունն իսկապես որոշի ընդդիմություն կերտել: 
– Վերջին համապետական ընտրություններից հետո ինձ համար պարզ դարձավ, որ ընդդիմությունն ընդդիմություն չէ: Այն ձայները, որոնք ընդդիմադիր թևերը հավաքեցին, ժողովրդի ռեալ գնահատականներն էին: Համապետական վերջին ընտրություններից հետո բոլորն էլ իրենց դեմքերը բացեցինգ Ընդդիմադիր ուժ, որը լինի ոչ իշխանամետ, ես այսօր չեմ տեսնում: Ես կարծում եմ, որ մոտակա մեկ տարվա ընթացքում կձևավորվի երկու ընդդիմություն, որոնցից մեկը կձևավորվի իշխանական թևից, իսկ մյուսն էլ կլինեն անձինք, ովքեր իրենց դեմքը չեն կորցրել այս տարիների ընթացքում, մնացել են իրենց սկզբունքներին հավատարիմ:
– Նայելով քաղաքական այսօրվա դաշտին, տեսնո՞ւմ եք իշխանության մեջ գործող այն մարդկանց, ովքեր կստեղծեն իրենց «ընդդիմությունը»:
– Չեմ շտապում գնահատական տալ: Մոտակա ժամանակ կպատասխանեմ նաև այդ հարցին:
– Խորհրդարանական վերջին քննարկումների ժամանակ ՀՀԿ-ի որդեգրած ինքնաքննադատական կեցվածքը շատերի կողմից գնահատվեց` որպես ՀՀԿ-ում ընդդիմության ձևավորման փորձ: Հնարավո՞ր է, որ, օրինակ, Հովիկ Աբրահամյանը, ով բուռն արձագանքներ ու գնահատականներ է հնչեցրել, դառնա ընդդիմադիր:
– Դա հավանական չէ` աննորմալ է: Ո՞նց կարող է ինքն ընդդիմություն դառնալ: Մի օրինակ բերեմ` խորհրդային իշխանությունների ժամանակ Թալինում քարտուղարը ժողով է անում, ասում` մենք պետք է վերացնենք կաշառակերությունը, կոռուպցիան, մի տարեց մարդ էլ տեղից ասում ա` այ տղա, դռները փակի` բոլոր ձեր ասած մարդիկ այստեղ են: Հիմա Հովիկ Աբրահամյանն ո՞ւմ է քննադատում` թող իրան քննադատի, հետո ուրիշներին: Հարցնում եք` հնարավո՞ր է` Հ. Աբրահամյանն ընդդիմություն դառնա` մի երկու օր հետո կարող ա մեկը հավատա, մտածի` էս մարդը գնացել ոտները լվացել` սուրբ ա դառել, եկել ա ժողովրդին փրկի. ոտներն էլ ամպոտ են:
– Բայց կհաջողվի՞ իշխանությունից պոկված ընդդիմությանը` իրական ընդդիմության տեղը զբաղեցնել: 
– Միշտ էլ հաջողվում է: Եթե իրական ընդդիմություն չկա, էլ ինչպե՞ս չի հաջողվի: Իրենք ռեսուրսները, մարդկանց անհավատ կարգավիճակը կօգտագործեն ու մի նոր ընդդիմություն կձևավորեն: Իրական ընդդիմություն չկա. ամեն մեկը կապված է իշխանական թևի հետ` մի ինտրիգի, մի խաղի մեջ մտած ենգ Դա է պատճառը, որ իշխանության համար շահեկան է լինել և՛ իշխանություն, և՛ ընդդիմություն: Ի՞նչ է եղել, որ` մի հատ ձեռի հետ ընդդիմություն կպահեն, իրանք կվերահսկեն, իրենք կֆինանսավորվեն…
– Պարոն Միքայելյան, ընդդիմադիր մի շարք գործիչներ հիմա Ձեզ հետ չէին համաձայնի: Լևոն Զուրաբյանն, օրինակ, ասում է, թե այսօր «վերջապես ԱԺ-ում կա ընդդիմություն, որն ամեն հարցն օգտագործում է` բոլոր փաստերը հնչեցնելու նպատակով»: 
– Լավ էլի… Ի՞նչ գաղափարներ, ի՞նչ… Թող նախագահական ընտրություններին մասնակցեին: Թող չհաղթեին, թող առաջնորդը չլիներ թեկնածունգ Ոչինչ, թող պարտվեին, բայց այսօր նորմալ ընդդիմություն կձևավորվեր: Մարդիկ կհավատային, որ մի քաղաքական ուժ կա, որն իրենց կողքին է, որը, թեկուզ փոքր ռեսուրսներով, բայց մեծ գործ է բռնել: Ժամանակը ցույց կտա` ո՞վ է ընդդիմություն, ո՞վ` ոչ: Եթե նորմալ ընդդիմություն էին, թող նախագահական ընտրություններին մասնակցեին: «Գնա մեռի, արի սիրեմ» սկզբունքո՞վ են առաջնորդվում: Ես ՀԱԿ անդամ չեմ եղել, բայց համաժողովրդական շարժմամբ մենք երկրում փոփոխություններ ենք իրականացրել: Իսկ այսօրվա որդեգրած ռազմավարությունը շատ սխալ է` դրա համար էլ էս օրին հասանք, երկրի վիճակը վատացավ, մարդիկ էլ չեն հավատում, որ ընդդիմություն կա:
– Ի՞նչ սխալների մասին է խոսքը: Որտե՞ղ սխալվեց Կոնգրեսը` ԲՀԿ-ի հետ համագործակցությա՞մբ: 
– Ոչ միայն: Սխալ էր, որ չմասնակցեցին ընտրություններին: ՀԱԿ-ի կազմում չկա՞ր որևէ մեկը, որ առաջ քաշեին` մասնակցեին, ոչինչ, թե հետո չէին պարտվի: Հիմա կայուն ընդդիմություն կլիներ Հանրապետությունում: Բայց սրա փոխարեն` գնացին ՀՀՇ-ն ցրեցին` ՀԱԿ ստեղծեցին, իբրգ չեմ էլ հասկանում` ի՞նչ արեցին, ոչ էլ հասկանում եմ` իրենք հասկացա՞ն` ի՞նչ արեցին: Ինչ անում են, իրենց ձեռքով են անում: Այսքան տանջանք, տառապանք, բայց մի քանի հոգի իրենց գիտունի տեղ դրեցին, ժողովրդին փաստի առաջ կանգնեցրին: Նման դեպքերում է ժողովրդի հավատը մեռնում, հավատացե՛ք:
– Պարոն Միքայելյան, վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան շուրջ ստեղծված օֆշորային պատմության բացահայտմանն ուղղված քայլեր տեսնո՞ւմ եք, եթե Տիգրան Սարգսյանը շարունակում է ակտիվ պահել այն վարկածը, որ ինքը կապ չունի, ու իր փոխարեն են գրանցել այդ ընկերությունը, բայց մյուս կողմից` Կիպրոսի դատախազն էլ հերքում է այս տարբերակը: 
– Ի՞նչ գնահատական տամ այս ամենին: Դուք ինձնից լավ գիտեք, թե երկիրն ինչ վիճակի մեջ է: Ամեն մեկն իր ձևով խաբում է էս ժողովրդին, պետությանը: Ինչպե՞ս է հնարավոր, որ օֆշորային գոտում քո անունով հաշիվ գրանցեն, բայց տեղյակ չլինես: Էդ ինչի՞ մեկը մի օր չի շփոթվում` մի աղքատ մարդու անունով հաշվեհամար բացի: Անիմաստ է այս հարցի շուրջ խոսել: Վարչապետը ե՞րբ չի խաբել, որ հիմա էլ չխաբի…
– Շատերն ասում են, որ օֆշորային պատմության բացահայտման համար Տիգրան Սարգսյանը ճիշտ կլինի, եթե հրաժարական տա: Համամի՞տ եք:
– Նորմալ երկրներում դա հնարավոր է: Բայց նորմալ երկրներումգ Տեսե՞լ եք Հայաստանում մի ղեկավար, ով ինչ-որ հարցի շուրջ ինքնակամ հրաժարական տա` իր արածի համար: Նման բան լինել չի կարող. չեմ հավատում:
– Իսկ այս ամենի ֆոնին պաշտոնանկություններ իշխանությունից հնարավո՞ր են:

– Գումարելիների փոփոխությունից գումարը չի փոխվում: Մեր երկիրն այսօր ուղեծրից դուրս է գալիս, սա փաստ է, բայց այսկերպ շարունակել անհնար է: Արտագաղթն ահագնացող չափերի է հասնում, մեր թշնամին զենք է գնում, զինվում է, բայց մենք էս ո՞ւր ենք գնում: Եթե պատերազմ լինի, էդ թուրքի դեմն ո՞վ ա առնելու: Ադրբեջանցիների զինված ուժերի բյուջեն մեր պետական բյուջեի չափ է, գումարած էդքան զինտեխնիկա են գնում` հրթիռներգ Երկրի վերջը ո՞րն է: Ռուսաստանը 1 մլրդ դոլարի զենք վաճառեց, «Սմերչ» վաճառեց, ինձ սա շատ է մտահոգում: Մենք պետք է կարողանանք մեր հարցերը լուծել: Ընդհանրապես բանակն ինչո՞վ է հզոր` տնտեսությամբ, ժողովրդով, հավատով, որը մենք գրեթե չունենք: Հիմա ոչ տնտեսություն կա, ոչ էլ հավատ էս ժողովրդի մեջ` արտագաղթելով հավատ կմնա՞: Երկիրն ուղեծրից թռնում է, իսկ իրենք իրենց ներքին պայքարն են տանում` իրենց իշխանությունը երկարացնելու համար: Բայց չպետք է այս իշխանությանը հնարավորություն տանք, որ ինչ ուզենան` անեն: Կարծում եմ` շատ շուտով բոլորը կտեսնեն` ո՞վ է ընդդիմություն, ո՞վ` չէ, իշխանական թևն ի՞նչ ընդդիմություն է ուզում ձևավորելգ կադրային փոփոխությունների մասին էլ որ այդքան գրում են, ժամանակ շահելու եղանակ է, որ իշխանությունը կարողանա իր ծրագիրն իրականացնել: Ո՞ւր ա կառավարություն, կա՞ մեկը` ով ասում է` եկեք երկիրը փրկենք, եթե նման մեկի անունը տաք, ես բացահայտ ներողություն կխնդրեմ: Չկա տենց մարդ:

Տեսանյութեր

Լրահոս