ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը նշանակվել է Սիրիայի և Իրաքի հարցերով հատուկ ներկայացուցիչ. Թրամփ

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը նշանակվել է Սիրիայի և Իրաքի հարցերով հատուկ ներկայացուցիչ: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ուրախ եմ հայտարարել, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը, որը բացառիկ աշխատանք է կատարել, Սիրիայի և Իրաքի հարցերով նշանակվել է նախագահի հատուկ ներկայացուցիչ: Քանի դեռ մենք զարգացնում ենք մեր ռազմավարական համագործակցությունը Սիրիայի և Իրաքի կառավարությունների հետ, մեր հարաբերությունները նրանց հետ շարունակվում են ամրապնդվել։ Թոմը կշարունակի պաշտոնավարել որպես ԱՄՆ դեսպան Թուրքիայում և կգործի ԱՄՆ Պետդեպարտամենտի լիակատար աջակցությամբ։ Մենք բարձր ենք գնահատում Թոմ Բարաքի կատարած աշխատանքը և նրա մշտական պատրաստակամությունը՝ ծառայելու մեր երկրին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031