«Երբ ՌԴ Պետդումայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Պետդումայի նախագահ Նարիշկինին տվեցի նույն հարցը, ինչ բարձրացրել էր Սերժ Սարգսյանը, ասելով՝ ինչպե՞ս եք մեկնաբանում, որ լինելով մեր ռազմավարական դաշնակիցը` մեր հակառակորդ երկրին վաճառում եք ոչ թե` պաշտպանողական, այլ հարձակողական տեսակի սպառազինություն, անկեղծ ասած, Նարիշկինի պատասխանն ինձ համար առնվազն տարօրինակ էր»:
«Շատ կարևոր է հասկանալ` Ասոցացման համաձայնագիրը չստորագրելով` Հայաստանը դուրս է գալիս այն ծրագրից, որը կար Արևելյան գործընկերության շրջանակներում»,- ասում է Ստեփան Գրիգորյանը:
«Հայաստանը շատ լավ թեկնածու է, որի միջոցով ԵՄ-ն իր այդ կամքը ցույց է տալիս, մնացածը կախված է այս հարցի մյուս երկու կողմերից` Հայաստանից և Ռուսաստանից»:
«Օֆշորի» հայտնի գործով նախաքննությունն ավարտվել է, այժմ կողմերը ծանոթանում են քրեական գործի նյութերին: Այս գործով մեղադրյալ Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քրեական գործը կազմված է 32 հատորից, և իրենք շարունակում են ծանոթանալ գործի նյութերին:
Ըստ բնապահպանների` լիճը փրկելու, լճի էկոլոգիական վիճակը նորմավորելու առաջին քայլը պետք է լինի գոնե 5 տարի լճից ջրբացթողնման կանխումը։
Աղն անհրաժեշտ է օրգանիզմի բոլոր բջիջներին, աղի իոնների օգնությամբ բջիջները «ներկայացնում» են իրենց անհրաժեշտ օգտակար նյութերի «ցանկը»։ Եթե մարդու օրգանիզմը չի ստանում աղի անհրաժեշտ քանակությունը, ապա սկսում է ծախսել մկանային և ոսկրային հյուսվածքներին անհրաժեշտ աղի պաշարը։
Երևանում բնակարանների նկատմամբ պահանջարկը նվազել է, սակայն գները ոչ միայն չեն նվազել, այլ որոշ դեպքերում նաև աճել են
Օրերս Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն հստակեցրել է, թե որն է Ադրբեջանի` ԵՏՄ անդամակցության գինը։
2015 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում գրանցվել է բնակարանների և բնակելի տների առքուվաճառքի 3318 գործարք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4581-ի համեմատ։
Երբ քաղաքական դաշտը հայտնվում է վակուումում, և, երբ քաղաքական ուժերը, ըստ էության, դադարում են սպասարկել հասարակության շահերը, հասարակությունն ունակ է լցնելու վակուումը ու հայտնվելու թելադրողի դերում:
Տղամարդիկ ևս փորձում են հետևել նորաձևությանը, փորձում են կոկիկ հագնվել։ Հասկանում են, որ դրանով ևս կարող են հետաքրքրել, գրավել հակառակ սեռի ուշադրությունը։ Երբեմն ինձ թվում է, որ տղամարդիկ ավելի շատ են փորձում խնամված լինել և հետևել իրենց արտաքին տեսքին, քան աղջիկներն են դա անում։
Հրաչ Բերբերյանը մեզ հետ զրույցում ասաց, որ անցյալ տարիների համեմատ` այս տարի 1600 տոննա ավելի կաթի փոշի է ներկրվել Հայաստան։ Ըստ նրա` ոչ ոք չի ստուգում, թե դա ի՞նչ որակի կաթի փոշի է, ի՞նչ է իրենից ներկայացնում, ժամկետա՞նց է, թե՞ ոչ:
Եթե բարեփոխումների եվրոպական օրակարգը շարունակենք, այդ ժամանակ կարող ենք, այլապես ԵՏՄ կազմում ոչինչ չենք կարողանալու անել, ԵՏՄ-ից բան չունենք վերցնելու։ Եթե ցանկանում ենք զարգացում ունենալ, բոլորի համար հասկանալի է, որ դա մեր շահերից է բխում, ապա մենք պետք է կարողանանք գտնել հարաբերությունների այն բոլոր ձևերը, որոնք թույլ կտան` եվրոպական ինտեգրման ուղին շարունակենք։ Բարեփոխումների մեր օրակարգը, ժողովրդավարության ամրապնդման և զարգացման, պետական ինստիուտների զարգացումը միայն և միայն հնարավոր է եվրոպական ինտեգրացիայի դեպքում։
Եթե ծիթրոնը տրորեն, խառնեն մեղրի հետ այնպես, որ ստացվի թանձր զանգված, և տան հազով տառապող մարդուն, կօգնի։
Համոզված ենք, որ տարեվերջին պաշտոնական վիճակագրությունը մեզ կազդարարի նվազագույնը 4% տնտեսական աճի մասին:
Սամվել Ալեքսանյանի ընկերությունների նկատմամբ միայն հսկիչ-դրամարկղային մեքենաների խախտումներով 250 մլն դրամի ակտ են գրել և գանձել: Դուք անմիջապես ուզում եք, որգ Հարկային վարչարարությունն անընդհատ ամենօրյա պրոցես է, ոչ թե պետք է սպասես, որ մարդը խախտում անի, հետո գնաս 20 միլիարդի ակտ գրես, ու ինքն էլ չկարողանա վճարի: Ալեքսանդր Սարգսյանը, որ ասեք՝ ի՞նչ բիզնես ունի, ես կպատասխանեմ: Չունի բիզնես, հանգստացեք:
Հասարակությունը վաղուց կորցրել է առաջին հերթին՝ իշխանություններից, նաև ընդդիմությունից հաշվետվողականություն պահանջելու ու, ամենակարևորը, դրա հիման վրա իրական փոփոխություններ իրականացնելու հնարավորությունը:
Յուրաքանչյուր արվեստի գործում կա ինչ-որ առեղծված, ինչպես ասում են՝ «կրկնակի հատակ» կամ գաղտնի պատմություն, որը միշտ բացահայտելու ցանկություն է լինում:
Խոսելով Վճռաբեկ դատարանի որոշման մասին՝ այս գործով դատապարտված Հայկ Հարությունյանի մայրը՝ Լաուրա Պետրոսյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ տղաների ձերբակալման առաջին իսկ օրվանից ակնհայտ էր, որ դա կազմակերպված սադրանք էր իշխանությունների կողմից.
Եթե «Նաիրիտի» տնօրինությունը դիտավորությամբ է հայտարարում, թե ուղարկել է ծրագիրը, ապա ստացվում է, որ գործարանի ղեկավարությունը բացահայտ կատարում է նախարարության «հականաիրիտյան» քաղաքականությունը։
Աղբահանությունն ու աղբի վերամշակման թեմաները դարձել են մեր հասարակական կյանքի պարբերական ուղեկիցները: Էներգետիկ ճգնաժամի տարիներին մամուլում պարբերաբար հայտնվում էին Երևանի հիմնական աղբավայրից գազի կորզման ծրագրեր:
Համայնքում երևի թե մնացել է ավանդական սիրիական համայնքի մեկ երրորդը։ Հայ ժողովրդի երկու երրորդն արդեն լքել է Հալեպը։ Այսինքն` այսօր Հալեպն ապրում է շատ լուրջ հայաթափման վտանգ։
Առաջարկվող խյուսը, նույնն է` կիսել, պատրաստվում է վարսակից, որը խմորում են կաթնաթթվային մերանով։ Խյուսն օգնում է օրգանիզմին կենտրոնացնել պաշտպանիչ ուժերը, գտնել հիվանդության պատճառները և հաղթահարել դրանք։
Վարկային պորտֆելների փոփոխությունները թույլ են տալիս պատկերացում կազմել, թե բանկերն ինչպես են փոխել «նախասիրությունները» և վարկավորման մեջ որ ոլորտներին են սկսել տեղ տալ
«Այն, ինչ Հայաստանը չի անի այս փուլում, դա այն է, ինչ նույն Ուկրաինան է փորձում հաջող թե անհաջող կերպով իրականացնել։ Խոսքը վերաբերում է եվրոպական չափանիշներին արտադրության ասոցիացմանը։ Հայաստանը կօգտվի եվրասիական չափանիշներից»։
Այսօր Ռիգայում մեկնարկում է Եվրամիության «Արևելյան գործընկերության» ծրագրի երկօրյա գագաթաժողովը, որին մասնակցելու է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Կոնկրետ այս միջոցառման ընթացքում Հայաստանի հետ կապված, թերևս, որևէ հռչակագրային հայտարարություն կարող է ընդունվել՝ հարաբերությունների հետագա շարունակության մասին:
Մեզ հետ զրույցում «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր, ՌԴ Արտաքին և պաշտպանական խորհրդի ղեկավար, միջազգայնագետ Ֆյոդոր Լուկիանովն անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության ապագային և զարգացման հեռանկարներին` ասաց, թե ԵՄ-ն նույնպես առանց խնդիրների չի ձևավորվել և դարձել ներկայիս կայուն միությունը։
ԵՄ անդամ երկրներն ու ԱլԳ երկրները ստիպված են լինելու ընտրություն կատարել` կա՛մ ամուր եվրոպական շուկայի ձևավորում, որը կարող է ունենալ հստակ որոշակիացված սահման ՌԴ-ի և նրա արբանյակների միջև, կա՛մ բոլոր հետսովետական երկրների հետ համագործակցությունից հրաժարում, որը կհանգեցնի ԽՍՀՄ նոր ձևաչափի ձևավորման։
Թարմ ծիթրոնը լվացեք, մանրացրեք, լցրեք զտված ջրի մեջ (1։5)։ Եփեք մինչև եռալը, քամեք, հումքը մզեք։ Ստացված թուրմի 500 մլ-ին ավելացրեք 1 կգ շաքար։ Եռացրեք 10 րոպե, նախքան կրակն անջատելը լցրեք 3 թ/գ կիտրոնի աղ։ Պահեստավորեք ապակե տարաների մեջ և զմռսեք։
Մեդիափորձագետ, Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի դասախոս Մեսրոպ Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ սա «լավ, խելացի մշակված» առաջարկություն չէ։ Ըստ նրա` կարելի է պարզապես Գյումրիում էլ բացել համալսարաններ, եթե ցանկանում են, որ այդ տարածաշրջանը զարգանա.