Հայաստանում վաղաժամ են համարում հաշվարկել ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու վնասները

Հայաստանը վաղաժամ է համարում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ կապերի հնարավոր խզման վնասի հաշվարկը։ Այս մասին Աստանայում «Վեստիի» համար լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո Հայաստանին հարց էր ուղղել, թե որքան ժամանակ կարելի է նստել երկու աթոռի վրա: Նա նաև նշել էր, որ Հայաստանը կարող է կորցնել իր ՀՆԱ-ի 14%-ը՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում էներգետիկ արտոնությունների չեղարկման պատճառով։

«ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց դրված չէ։ Երբ այս հարցը կդառնա հրատապ, այդ ժամանակ մենք կունենանք կոնկրետ մանրամասներ, իսկ անհրաժեշտության դեպքում կանցկացնենք սթրես թեստեր», – ասել է Գրիգորյանը։

Գրիգորյանը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստան ապրանքներ առաքելու հետ կապված ներկայումս առաջացող խնդիրները տեխնիկական են և շուտով կվերանան։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի վերաբերյալ եզրակացություններ անելն անիմաստ է։

Գրիգորյանը նաև մեկնաբանել է Փաշինյանի՝ Գառնիում նախընտրական հանրահավաքի ժամանակ արված հայտարարությունը, որ չեն մտահոգվում ապրանքների բարձր գներով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման դեպքում, քանի որ հանրապետությունը պլանավորում է հարստանալ։

«Իհարկե, ես համամիտ Հայաստանի վարչապետի հետ։ Դա ըստ էության այդպես է», – ասել է Գրիգորյանը։
Այնուամենայնիվ, նա դժվարացել է պատասխանել՝ ինչպես կհարստանա` ընդգծելով, որ իր համար բարդ կլինի պարզապես այս պահինպատասխանել այդհարցին։

Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում անդամ պետությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել, որում, ի թիվս այլ բաների, կոչ է արվել Հայաստանում հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։

Ավելի վաղ Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանը կարող է կորցնել իր ՀՆԱ-ի 14%-ը, եթե դուրս գա ԵԱՏՄ-ից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031