
Անտեսանելի ակտիվություն

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից երեկ հրապարակված տվյալներով՝ մանրածախ առևտրաշրջանառության ծավալը այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում մանրածախ առտրաշրջանառության ծավալը կազմել է նվազել է 442.6 միլիարդ դրամ։ Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ այդ ցուցանիշը նվազել է 6.3%-ով։ Միևնույն ժամանակ, եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը, հունվար-մարտին Հայաստանի տնտեսական ակտիվության աճը կազմել է 2.5%, միջին աշխատավարձն էլ 12 ամսվա կտրվածքով աճել է 9.4-ով՝ սպառողական գների 5.8%-անոց աճի դիմաց։ Այս ամենը համադրելու դեպքում բազում հարցեր են ի հայտ գալիս։ Օրինակ՝ ինչպե՞ս է ստացվում, որ մարդկանց գնողունակությունը աճում է, սակայն նրանք ավելի քիչ են առևտուր անում։ Կամ՝ ինչպես է ստացվում, որ ավելի քիչ են առևտուր անում, սակայն տնտեսությունն ակտիվանում է։
Ամբողջական հրապարակումը կարող եք կարդալ 168 Ժամ թերթի այսօրվա համարում