Բաժիններ՝

150 միլիոն դոլարով պակաս

ՀՀ 21 առևտրային բանկերը հրապարակել են իր եռամսյական հաշվետվությունները՝ 2015 թվականի հունվար-մարտ ժամանակահատվածի համար։ Ինչպես երևում է բանկերի ներկայացրած տվյալներից, ՀՀ 21 բանկերից 17-ի վարկային պորտֆելը այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում նվազել է։ Բացարձակ մեծությամբ ամենից շատ նվազել են խոշորագույն բանկերի վարկային պորտֆելները։ Այսպես՝ Ամերիաբանկի վարկային պորտֆելը նվազել է 27.9 միլիարդ դրամով, ՎՏԲ Հայաստան բանկինը՝ 22.3 միլիարդ դրամով, HCBC բանկինը 10.9 միլիարդ դրամով։ 21 առևտրային բանկերի վարկային պորտֆելը այս տարվա առաջին եռամսյակի վերջին կազմել է 2 տրիլիոն 61.2 միլարդ դրամ։ Հունվարի 1-ի համեմատ՝ ընդամենը 3 ամսվա ընթացքում, վարկային պորտֆելը կրճատվել է ավելի քան 70 միլիարդ դրամով (շուրջ 150 միլիոն դոլար) կամ 3.3%-ով։ Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա առաջին եռամսյակում աճել է 2.5%-ով։ Փաստորեն ստացվում է, որ Հայաստանի տնտեսությունը աշխուժանում է՝ չնայած վարկավորման ծավալների կրճատմանը։

Ամբողջական հրապարակումը կարող եք կարդալ 168 ժամ թերթի այսօրվա համարում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930