Նեխուրի արմատը՝ սթրեսի դեմ
Բուժիչ հատկություններ ունեն նեխուրի բոլոր մասերը։ Արմատն օգտակար է աթերոսկլերոզի, անքնության, նյարդային համակարգի հյուծվածության և նևրոզի, ճարպակալման դեպքում, նպաստում է երիկամների աշխատանքի ակտիվացմանը, ունի արյունաստեղծ, ցավամոքիչ, հակաբորբոքային, հակասկլերոտիկ հատկություններ։
Նյարդերը հանգստացնող ոգեթուրմ
Հարկավոր է. Նեխուրի թարմ արմատ` 100 գրամ, կարմիր խաղողի կիսաքաղցր գինի՝ 1 լիտր։
Պատրաստման եղանակը. Նեխուրի արմատը մանր կտրատեք, լցրեք գինու մեջ, դրեք կրակի վրա, երբ եռա՝ թուլացրեք կրակը և եփեք ևս 15 րոպե, մեկ ժամից քամեք։
Երբ և ինչպես օգտագործել. Ոգեթուրմը մեկ շաբաթ պահեք մութ, հով տեղում, որից հետո խմեք 50-ական մլ օրը 3 անգամ` ուտելուց հետո։
Միզապարկի բորբոքում
- Խառնեք նեխուրի տրորած սերմ և մեղր (1։1)։ Կերեք 1-ական թ/գ` օրը 3 անգամ։
Սերմերը պարունակում են 2-6 տոկոս եթերային յուղեր։ Հարուստ են նատրիումով. բուրավետ դառնահամ սերմերը մանրացնում և խառնում են կերակրի աղի հետ։ Նման աղերը հարգի են ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Ֆրանսիայում։
Նեխուրի հյութը մաքրում է արյունը
- Խառնեք խատուտիկի և նեխուրի արմատի հյութեր (1։1)։ Խմեք 1-ական ճ/գ՝ օրը 3 անգամ։
- Խառնեք եղինջի և նեխուրի կանաչու հյութերը (3։1)։ Խմեք 50-ական մլ` օրը 2 անգամ։
Շարունակեք 28 օր, ընդմիջեք 14 օր, կրկնեք 3 անգամ։
Ճարպակալում. Խառնեք ներխուրի արմատի հյութ և մեղր (1։1)։ Խմեք 2-ական ճ/գ` օրը 2 անգամ, ուտելուց կես ժամ առաջ, 200 մլ ջրի հետ։
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: