Ուռին բուժում է առիթմիան

Ուռին և բարդին պատկանում են նույն ընտանիքին։ Հայտնի է ուռենու 600 տեսակ, որոնցից մոտ տասը` ՀՀ-ում։ Բուժիչ հատկություններ ունեն ուռենու բոլոր մասերը։

Ուռենու էներգետիկ ազդեցությունը
Եթե հոգնած եք, զայրացած, նեղված անարդար վերաբերմունքից, կամ ձեզ հետապնդում են վախը և տագնապը, ապա գնացեք ուռենու մոտ։
Ծառն առավել ակտիվ է երեկոյան ժամը 18-ից մինչև 21-ը։
Ուռենու կեղևից 1835թ. առաջին անգամ առանձնացվել է սալիցիլաթթուն և սինթեզվել է ասպիրինը։

Սալիցիլաթթու է պարունակվում նաև ուռենու տերևում և բողբոջում։
Ուռենու բոլոր տեսակները մեղրատու բույսեր են։
Ծաղկափոշին զսպում է կիրքը, ունի հանգստացնող, քնաբեր ազդեցություն։

Առիթմիա. 100 գ կատվիկները 3 շաբաթ թրմեք 500 մլ օղու մեջ, քամեք։ Խմեք 30-ական կաթիլ` օրը 4 անգամ, ուտելուց առաջ,
1 ճ/գ ջրի հետ։
Պարոդոնտոզ, կարիես, ատամնացավ. 4 ճ/գ թարմ բողբոջը (2ճ/գ չոր) 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Կատարեք ողողում, չխմե՛ք։
Վերքեր. Բողբոջի և խոզի ներքին ճարպի խառնուրդը (1։3) եփեք այնքան, մինչև հեղուկ մասը գոլորշիանա։ Մշակեք այրվածքը, թութքի հետևանքով առաջացած վերքերը։
Արյունահոսող վերքերը և տրոֆիկ խոցերը բուժելու նպատակով վերքերը մշակեք կեղևի փոշիով։

Կարդացեք նաև

Ջերմիջեցնող. 1 թ/գ մանր կտրատած թարմ կեղևը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 4-5 անգամ։
Օգտակար է նաև փայծաղի մեծացման դեպքում, խմեք ուտելուց 20 րոպե առաջ։

JuloՀ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

 

Տեսանյութեր

Լրահոս