Ուռենու ճյուղը՝ որպես հուռութ
Ծաղկազարդված ուռին գեղեցկության, բնության զարթոնքի խորհրդանիշ է։ Օրհնված պսակը նաև հզորագույն հուռութ է։
Հուռութն ինչ-որ մի իր է, որը պաշտպանում է մարդուն զանազան չարակամություններից։ Հուռութի դեր են կատարում նաև մարդու տունը, տան դուռը, երդիկից բարձրացող ծուխը, պատի վրա ամրացված պայտը, և այլն։
Մեր լեզուն ունի հուռութի դեր կատարող հնչյուններ և գրանիշեր։
Ստուգաբանենք «պայտ», նույնն է` «նալ» բառը՝ ըստ գրանշանների այբբենական կարգաթվերի.
Պայտ=26+1 + (յ)+31=58+(յ)
Տեսեք, թե ինչումն է գաղտնիքը. 58 թիվը «չար» բառի կարգաթիվն է`
25+1+32=58=Չ+Ա+Ր
Համեմատենք «պատ» և «պայտ» բառերը։
Նման կերպ են դասավորված գրանիշերը նաև «փուշ» բառում.
35+ՈՒ+23
Ու տառակապակցությունը կրկին չեզոքացնում է չարը։
Հզոր հուռութներ են նաև բուրգը և գունդը, որտեղ մենք կրկին տեսնում ենք ՈՒ-ն։
Ու տառակապակցությունը կա նաև ՈՒՌԻ բառում։
Հետաքրքիր է, որ այբուբենի գրանշանների շրջանաձև դասավորության դեպքում ՈՒ և Ռի հատվածները խաչ են կազմում, իսկ` Ռ+Ի=28+11=Խաչ=13+1+25=39։
Որպես խաչ են պատկերվում նաև «ծիրան» բառի «ծիր» և «ան» արմատները (Տե՛ս «168.am», Ջ. Սահակյանի «Ծիրանենու բուժիչ ծաղիկը» հոդվածի տեսանյութը)։
Ասում են, թե ջուրը և ուռին արդարը պաշտպանող դաշնակիցներ են։
Արդարությունը հոգու կարևորագույն առաքինությունն է։
Արդար=33+4+33=70=Հ=Հոգի։
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: