Լեհաստանի Սեյմում կոչ են արել Զելենսկուն զրկել բարձրագույն պետական պարգևից՝ Սպիտակ արծվի շքանշանից
Լեհաստանի Սեյմի պատգամավոր Վլոձիմեժ Սկալիկը X սոցիալական ցանցում կոչ է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն զրկել Լեհաստանի բարձրագույն պետական պարգևից՝ Սպիտակ արծվի շքանշանից։
Ըստ քաղաքական գործչի, այս քայլը պետք է դառնա միայն առաջինը այն միջոցառումների շարքում, որոնք, նրա կարծիքով, պետք է կիրառվեն Ուկրաինայի նկատմամբ։
Սկալիկը հայտարարել է Կիևի ֆինանսավորումը դադարեցնելու, Յասյոնկայում գտնվող լոգիստիկ կենտրոնը փակելու, ինչպես նաև միգրացիոն քաղաքականությունը վերանայելու և սահմանային վերահսկողությունն ուժեղացնելու անհրաժեշտության մասին։
Նա նաև կոչ է արել փոխել Լեհաստանի մոտեցումը ուկրաինական հակամարտությանը մասնակցելու հարցում՝ հայտարարելով, որ Վարշավան պետք է դադարեցնի միջամտությունն ու Ուկրաինային աջակցելուն մասնակցությունը։



