«Կարևոր հյուրերը ներս էին մտնում կառավարական մուտքից: Լևոն և Սաշիկ Սարգսյանները բոլորի հետ ընդհանուր դռնով եկան, տիկին Ռիտա Սարգսյանը՝ վարչապետի ու նրա տիկնոջ ուղեկցությամբ, կառավարական մուտքով: Ռոբերտ Քոչարյանի մուտքը մնաց «աննկատ»:
«Սերժ Սարգսյանի երդմնակալությանը ՀՀ Սահմանադրության մայր օրինակը դահլիճ տարավ ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը»:
«Դիմակներով, մահակներով ու վահաններով զինված ոստիկաններին տեղափոխելու համար օգտագործվում էին նաև մայրաքաղաքի երթուղիներում սպասարկող տասնյակ ավտոբուսներ»:
«Րաֆֆի Հովհաննիսյանը, որը նույնպես, բնականաբար, չի ցանկանում, որ լինի որևէ բախում, այդ «ոչ»-ը հստակ չի ասում: Գուցե դա որոշակի անփորձությունից է»:
«Երեկ Մարզահամերգային համալիրում անցկացվող Ս. Սարգսյանի երդմնակալությանը մասնակցելու նպատակով «ՀայՌուսգազարդի» նախկին տնօրեն, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը համալիր է եկել ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի հետ»:
«Երեկ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Սերժ Սարգսյանի երդմնակալության ժամանակ, երբ Ս. Սարգսյանի ժամանելուն ընդամենը րոպեներ էին մնացել, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը հանկարծակի դուրս եկավ դահլիճից ու սկսեց հեռախոսով խոսել»:
«Սաշիկ Սարգսյանը շատ կարճ պատասխանեց հարցին, թե ի՞նչ տրամադրությամբ է եկել` տոնական»:
«Թե ինչ է նշանակում «նոր Հայաստանի երդմնակալաթյան արարողություն», ես ընդհանրապես չեմ հասկանում։ Ով ում է օծում, ով ում է երդում տալիս, և ինչ քաղաքական կամ թեկուզ բարոյական նշանակություն դա կունենա՝ չեմ պատկերացնում»։
«Մարզում պտտվող լուրերի համաձայն՝ Շահգելդյանն էլ հետ ուղարկված ծաղկեպսակի վրայից սև ժապավենը հանել է տվել և ծաղկեպսակը վերադարձրել խանութ՝ հետ վերցնելով գումարը»։
«Օսկանյանը կբացահայտի, թե ֆինանսական միջոցների ինչպիսի օգտագործմամբ է Մարգարյանը մինչ օրս «լավ» Երևան «կառուցել»»։
«Արթուր Մկրտչյանի հայրը գնացել էր դաշտ՝ ոչխարները արածեցնելու, երեխաները ևս նրա հետ գնացել էին։ Այդ ժամանակ հայրը գնացել էր ջուր բերելու, ինչի ընթացքում էլ երեխաները սկսել էին խաղալ չպայթած նռնակի հետ։ Պայթյունի հետևանքով երեխաները մահացել են տեղում»։
«Օրերս հին ու նոր գվարդիայի միջև ծանր խոսակցություն է եղել, հներն ասել են. դուք էդպես «գազ տված գնում եք, հետևանքների մասին մտածո՞ւմ եք, ո՞ւմ եք ուզում պադստավա անել»: Նորերը մնացել են անդրդվելի»:
«300 դոլար կանոնադրական կապիտալով այս ընկերությունը գրանցված է օֆշորներում և պատկանում է քաջ հայտնի Վարդան Այվազյանի որդուն և Տիգրան Արզաքանցյանին»։
«Շարմազանովը կոպիտ կերպով ընդհատում էր նրանց ու անջատում խոսափողը։ Նույնը կրկնվեց նաև երեկ։ Ասել է թե՝ ընդդիմադիրներին ԱԺ փոխխոսնակը հանում է Աբրահամյանի դեմ»։
«Գ. Ծառուկյանը Մոսկվա է մեկնել Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը չմասնակցելու պատրվակ ունենալու համար»:
«Ապրիլի 7-ին երկու ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Արաբկիրում գտնվող շենքի 8-րդ հարկից նետվել է 27-ամյա մի աղջիկ։ Իսկ Աջափնյակում 26-ամյա մի երիտասարդ, տանը ինքն իր վրա կրակել է որսորդական հրացանից։
«Համայնքների ավագանու անդամներին հանձնարարվել է կազմել 2-ական ցուցակ՝ աշխատողների ու գործազուրկների, որպեսզի որոշեն, թե առաջիններին ինչ հրահանգներ տան, իսկ երկրորդներին՝ ինչքան գումար»:
«Նախ՝ առաջինը ես չունեմ, և չի էլ թույլատրվում օրենսդրությամբ: Ես որ ունենայի՝ հաստատ կիմանային»:
«Երբ որ դատավարության պրոցեսը սկսվի, հասարակությունը այդ ամենին կիրազեկվի, և այդ կարծիքն էլ կփարատվի: Ներկա դրությամբ նախաքննությունը ընթանում է, նախաքննության փուլը կավարտվի, հասարակությանը տեղյակ կպահվի»:
«Ձեր Ազգային ժողովը, ցավում եմ, որ այդպիսի Ազգային ժողով ունեք, ու մինչև այսօր այդ Ազգային ժողովը շարունակում է մնալ: Սխալ տոն է ընդունել նա, իմացե՛ք»:
«Գրական երեկոյի, դպրոցական հանդեսի համար Րաֆֆի Հովհաննիսյանի որդու՝ Կարինի ելույթը հրաշալի էր, սրտաբուխ էր, հուզիչ: Դա նաև հասկանալի է. երբ Սփյուռքում երեխան սկսում է ինքն իրեն գիտակցել որպես անձ, նա հարցնում է հորը՝ «մենք ո՞վ ենք»: Եվ հայրը պատասխանում է՝ «հայ ենք»»:
«Պայմանավորվածության հիմնական առանցքում «Արմավիան» է. Ծառուկյանն ասել է, որ եթե աշխատավարձի և մյուս պարտքերը մարվեն, ինքը կգնի այն: Իսկ Օսկանյանի որդին էլ, ըստ ամենայնի, կգնի Միկա Բաղդասարովի ցեմենտի գործարանը»:
«Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի ամենշաբաթյա նիստերի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մասին մշտապես լրատվամիջոցներին մանրամասներ են հաղորդվում, ինչը խիստ մտահոգել է ՀՀԿ ղեկավար կազմին»:
«Թանկացումները, ինչպես խանութատերերին տեղեկացրել են մատակարարները, պայմանավորված են հիմնականում դրամի արժեզրկմամբ, տնտեսական ոչ լավատեսական սպասումներով…»:
«Երբ մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը հայտարարեց, որ Երևան ավագանու առաջիկա ընտրություններում կանգնելու է ԲՀԿ-ի կողքին, խոսակցություններ շրջանառվեցին, որ Գագիկ Ծառուկյանը կլորիկ գումար է տվե մարքսիստին»:
«Հինգշաբթի օրը տեղի ունեցած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը հիմնականում «նվիրված» է եղել քարոզչական նյութերին: Նիստի ընթացքում ՀՀԿ ԳՄ անդամները ավագանու ընտրությունների «կլիպներն» ու երգն են նայել»:
«ՀՀ իշխանությունները Բաղդասարովին խստորեն կարգադրել են անպայման վճարել սնանկացման գործընթաց սկսած «Արմավիա» ավիաընկերության բոլոր պարտքերը»:
«Մեր ազգը վատ է ապրելու, քանի դեռ իր սրտով իշխանություն չի ձևավորել»:
««Արմավիա» ավիաընկերության չվերթների դադարեցումից մեկ օր անց՝ ապրիլի 2-ին՝ օրվա երկրորդ կեսից ռուսական «Աերոֆլոտ» ընկերությունը Հայաստանում 80 եվրոյով թանկացրել է ինքնաթիռի տոմսերը բոլոր ուղղություններով»:
«Մայրս կասեր նավս է (ծիծաղում է): Անհասկանալի բան է, եթե եկել էին կողոպտելու, ինչո՞ւ էին քարերով եկել, մյուս կողմից, եթե խուլիգան են, ղեկի տակ ի՞նչ էին փնտրում»: